Լրահոս 24/7
10.11.2021

Մինչև 200 մլն ՀՀ դրամ դրամաշնորհային ծրագիր՝ Հայաստանում տիեզերական ոլորտի առաջխաղացման համար

Մինչև 200 մլն ՀՀ դրամ դրամաշնորհային ծրագիր՝ Հայաստանում տիեզերական ոլորտի առաջխաղացման համար

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է  «Հայաստանում տիեզերական սարքաշինության և ռոբոտաշինության ոլորտների առաջխաղացում» դրամաշնորհային ծրագրի մեկնարկի մասին։

Ծրագրի երեք բաղադրիչները՝ մեկնարկային, անցումային և կայացած ընկերությունների համար, կօգնեն գնահատել ՀՀ֊ում ոլորտի առկա ներուժը և աջակցել ընկերությունների առաջխաղացմանը։

Մեկնարկային բաղադրիչ (մինչև 5 միլիոն ՀՀ դրամ)․ նպատակ ունի աջակցելու տիեզերական գործունեության ոլորտին առնչվող արդի գաղափարների առաջխաղացմանը։ Բաղադրիչը միտված է ֆինանսավորելու այն մտահղացումները, որոնք ուղղված են տիեզերական գործունեության ոլորտի արդի մարտահրավերներից որևէ մեկի լուծմանը:

Անցումային բաղադրիչ (մինչև 20 միլիոն ՀՀ դրամ)․նպատակ ունի աջակցելու տիեզերական գործունեության ոլորտին առնչվող գործառնական նախատիպերի, ծառայությունների, պրոդուկտների մշակմանն ու արդիականացմանը։ Բաղադրիչը միտված է ֆինանսավորելու շարունակական բնույթ ունեցող այն ծրագրերը, որոնք ունեն առևտրայնացման ներուժ, միտված են տիեզերական գործունեության ոլորտի արդի մարտահրավերներից որևէ մեկի լուծմանը, ինչպես նաև նպաստում են ազգային տիեզերական կարողությունների զարգացմանը։

Կայացած ընկերությունների դրամաշնորհ բաղադրիչ (մինչև 50 միլիոն ՀՀ դրամ)․ նպատակ ունի աջակցելու տիեզերական գործունեության բնագավառում առավել հավակնոտ ծրագրի իրականացմանը, որը, ունենալով առևտրայնացման մեծ ներուժ և կրելով կայուն զարգացման բնույթ, էապես կնպաստի ազգային տիեզերական կարողությունների զարգացմանը (ներառյալ ոլորտային որոշակի ենթակառուցվածքների ստեղծում)։ 

Ծրագրի 3 բաղադրիչների ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 200 (երկու հարյուր) միլիոն ՀՀ դրամ:

Դիմելու կարգի և մասնակցության վերաբերյալ մանրամասները՝ https://hti.am/pages.php?lang=1&id=7780&page_name=news

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է