Քաղաքականություն

Հայկական կողմն իր կոնտր քայլով փորձում է արժեզրկել ադրբեջանական ոստիկանակետերը․ Ստյոպա Սաֆարյան

Եթե ես ճիշտ եմ հասկանում, հայկական կողմն իր կոնտր քայլով փորձում է արժեզրկել ադրբեջանական ոստիկանակետերը 21 կիլոմետրանոց հատվածում։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հանրային խորհրդի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան ճանապարհի հատվածում մաքսակետեր տեղադելու մասին ՀՀ անվտանգության խորհրդի քարուղար Արմեն Գրիգորյանի այսօրվա հայտարարությանը:

«Փաստացի ստացվում է, որ այդ ճանապարհն աստիճանաբար կվերանա, իսկ ժամանակ անց այնտեղ ոստիկանակետերի գոյությունն անիմաստ կդառնա։ Եվ ահա, թե ինչու․ ոչ մեկը չի գալու 4 անձնագրային կետ հատի, ինչ է թե 21 կիլոմետր ճանապարհ է գնում, այն էլ՝ դրա համար մաքսատուրք վճարելով երկու պետությունների բյուջեներ։

Պարսիկները դա հաստատ չեն անելու, հայերը՝ առավել ևս։ Ռուսները եթե ուզում են, թող անեն, վճարեն։ Փաստացի, այդ 21 կիլոմետրանոց ճանապարհն անմիաստ է դառնում, քանի որ դառնում է դեպի ոչ մի տեղ չտանող ճանապարհ, իսկ դրան այլընտրանք երկու ճանապարհ կլինի՝ մեկը այսօր շահագործման հանձվածը՝ Տաթևով, մյուսը՝ ԵՄ ֆինանսավորմամբ կառուցվողը՝ թունելներով։

Իհարկե, այսօր շահագործման հանձնվածը լավագույն լուծումը չի լինի այժմ ու երկարաժամկետ կտրվածքով տեղանքի բարդությունների պատճառով, սակայն որոշ ժամանակ անց Հյուսիս-Հարավի կառուցման դեպքում խնդիրները լուծված կլինեն։

Ավելին՝ սահմանի վրայով անցնող 21 կիլոմետրանոց հատվածը կկորցնի իր իմաստը, այնտեղ անգամ ռազմական հենակետ դնելու իմաստն էլ չի լինի, քան որ թե՛ թուրքերը, թե՛ հայերն այդ առումով կնախընտրեն ճանապարհին հարակից լեռնային դիրքերը, ոչ թե ճանապարհի հատվածը, ըստ այդմ, հնարավոր է, որ իրենք իրենցով մաքրվեն այդտեղից, որովհետև այնտեղ արդեն կոմունիկացիա չի լինի։ Սա թերևս ցույց է տալիս, որ հայկական կողմի դիմադրությունից կատաղած են ու չեն կարողացել հասնել արդյունքի»,- գրել է Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ քիչ առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ այսօր ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է՝ գիշերը՝ 24:00-ից սկսած, Գորիս-Կապան ճանապարհի հատվածում իրականացնելու է սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ տեղադրելու է մաքսակետեր:

Գրիգորյանը նաև նշեց, որ հայկական կողմը ևս համապատասխան քայլեր է ձեռնարկելու:

«Այսինքն՝ ճանապարհի այդ հատվածում կտեղադրենք մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր, և այդ աշխատանքները մենք նախապես արդեն սկսել ենք, որպեսզի այդ ուղղությամբ աշխատենք: Բայց քանի որ, ինչպես հայտարարվել է արդեն, պատրաստ է Կապան-Տաթև ճանապարհը, այնտեղից էլ կամ Գորիս կամ Երևան, կարելի է ասել, անվտանգ շահագործվող ճանապարհ ունենք, այլընտրանքային ճանապարհն այլևս պատրաստ է ինչպես ապրանքներ տեղափոխելու, այնպես էլ այլ տեսակի ցանկացած ավտոմեքենայի համար ճանապարհն օգտագործելի է»,- նշեց Գրիգորյանը:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

12 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

13 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

13 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

13 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

13 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

13 hours ago