

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ եւ սպանություններ են տեղի ունեցել երեւանում:
Ժամը 02:50-ի սահմաններում ՀՀ Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռի սեփական տներից մեկում կրակոցներ են հնչել, կան տուժածներ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, նշված վայր են ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալը, ոստիիանության աշխատակիցներ, փորձաքրեագետներ, քննիչներ:
Ոստիկաններն ու քննիչները Քանաքեռի 16 փողոցի սեփական տներից մեկի բակում հայտնաբերել են տղամարդու 2 դի:
Պարզվել է նաեւ, որ նշված վայրից եւս 2 քաղաքացի ավելի վաղ տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ տեղեկութունների, նրանք էլ ճանապարհին մահացել են:
Դեպքի վայրում հայտնաբերվել են մի քանի տեսակի զենքեր, կրակված պարկուճներ, գնդակներ, դանակ, արնանման հետքեր:
Կայքի տեղեկոթյուններով տանը, բակում հայտնաբերված սպանվածներից մեկը քրեական աշխարհում հայտնի մեծ հեղինակություն ունեցող «Քանաքեռցի Տույն» էր, իսկ տունը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, պատկանում է նախկին պատգամավոր Արտուշին:
Փատի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ Քր.Օր-ի մի քանի հոդվածներով հարուցվել է քրեական գործ:
Ստեղծվել է քննչական խումբ, ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները, մահացածների ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…