2021 թվականի սուբվենցիոն ծրագրով Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի կենտրոնում հուշապուրակ է կառուցվում: Տեղադրվել են նստարաններ, կառուցվել է տաղավար, անհրաժեշտ հատվածներն ասֆալտապատվել են:
Պուրակն է՛լ ավելի գրավիչ դարձնելու համար առաջիկայում նաև կանաչապատման և ծառատնկման աշխատանքներ կիրականացվեն:
Ծրագրի արժեքը 20 միլիոն 572 հազար դրամ է, որի 30 %-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 70 %-ը կներդնի համայնքը: Համայնքի բնակիչների հանգանակությամբ և համայնքապետարանի միջոցնելով էլ պուրակում Արցախյան պատերազմում զոհված օհանավանցիների հիշատակը հավերժացնող հուշակոթող է տեղադրվում:
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ:














