Արցախ

Արցախի թեմի առաջնորդը ներկա է գտնվել ուղղափառ եկեղեցու բացմանը

Սույն թվականի նոյեմբերի 10-ին, Ստեփանակերտի մերձակայքում գտնվող ռուսական խաղաղապահ առաքելության կենտրոնակայանի տարածքում բացվել է նորակառույց ռուս ուղղափառ Սուրբ Ծննդյան եկեղեցին: Եկեղեցու բացումից հետո այնտեղ կարդացվել է առաջին աղոթքը։

Այս մասին տեղեկանում ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի պաշտոնական կայքից։

Բացման արարողությանը հրավիրված էին Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ինչպես նաև Արցախում ուխտավորաբար գտնվող Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը և հարավային Ռուսաստանի Եսենդուկի քաղաքի հոգևոր հովիվ Տեր Գյուտ քահանա Ղահրամանյանը։ Վրթանես եպիսկոպոսը շնորհավորել է խաղաղապահներին եկեղեցու բացման կապակցությամբ ասելով.

«Սիրելի քույրեր և եղբայրներ, հարգարժա՛ն գեներալ-լեյտենանտ Գենադիյ Անաշկին և գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադով, պարոնա՛յք գեներալներ և սպաներ, արժանապատիվ Հայր Վադիմ:

Հայր Վադիմ

Հայոց Եկեղեցու ողջ հոգևոր դասի անունից, ի գլուխ ունենալով Ամենայն Հայոց Կաթողիկոսին, մեր սրտի անկեղծ ուրախությունն ու շնորհավորանքն ենք բերում Ձեզ` Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության կենտրոնակայանում Սուրբ Ծննդյան այս հրաշալի եկեղեցու բացման առիթով։ Այս գեղեցիկ աղոթատունը գալիս է ևս մեկ անգամ հաստատելու, որ խաղաղություն հաստատելը դա Աստվածային գործ է, ինչպես ասում է մեր Տեր Հիսուս Քրիստոս. «Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն» (Մատթ. 5։9)

Այս եկեղեցին պետք է օգնի այստեղ ծառայող զինվորականներին ձեռք բերել ներքին խաղաղություն և ներդաշնակություն, որը նրանք կօգտագործեն իրենց խաղաղապահ առաքելության մեջ։ Իսկապես, որպես Արցախի թեմի առաջնորդ, մեզ համար ուրախալի է տեսնել, թե ինչպիսի մեծ կարևորություն է տրվում զինվորականի հոգևոր պատրաստությանը։ Այս առիթով մեր գնահատանքն ենք բերում Արցախում խաղաղապահ ուժերի առաջին հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, ով ամեն կերպ աջակցեց այս ծրագրի իրագործմանը, և իր անմիջական հսկողության տակ զինվորականների ձեռքերով կառուցվեց այս աղոթատունը, և մեր շատ սիրելի հոգևոր եղբորը` հայր Բորիսին, ում նախաձեռնությամբ և տքնաջան աշխատանքով սկսվեց և վեր հառնեց այս գեղեցիկ տաճարը։ Այսօր արդեն այստեղ աղոթքի շարունակականությունը կապահովի Մեր սիրելի հոգևոր եղբայր Հայր Վադիմը, և այդ աղոթքները զորավիգ կլինեն Նորանշանակ հրամանատար գեներալ-լեյտենանտ Անաշկինին՝ Արցախում խաղաղության պահպանման կարևոր առաքելության մեջ:

ծառայող զինվորականներին ձեռք բերել ներքին խաղաղություն

Սրտի մեծ ուրախությամբ հիշում եմ, թե ինչպես ամիսներ առաջ Ռուսական Խաղաղապահների կենտրոնակայան այցելեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, անձամբ ծանոթացավ այս ձեռնարկին և ունեցավ իր զգալի ներդրումը։ Սա շատ խորիմաստ ու պատմական աննախադեպ իրողություն է և սա նշանակում է, որ այս Սուրբ Ծննդյան եկեղեցին ինչ որ տեղ ծնունդ է հայ և ռուս ժողովրդի հոգևոր միասնական ջանքերի։

Օգտվելով առիթից, նաև մեր երախտագիտությունն ենք հայտնում Ռուսաստանի Դաշնության նախագահ՝ հարգարժան պարոն Վլադիմիր Պուտինին, ում ջանքերի շնորհիվ Արցախում հաստատվեց կայուն խաղաղություն, և որ նա իր հատուկ հոգածության տակ վերցրեց Դադիվանքի վանական համալիրը։ Մեր գնահատանքն ենք բերում Խաղաղապահ ուժերի հրամանատարությանը, որ իրենց դժվարին առաքելության հետ մեկտեղ կարողանում են աջակցել Արցախի թեմին` Դադիվանքի պահպանության հարցում, Ամարասի անվտանգության հարցում և այլ առիթներով։

Ահա այսօր մենք այստեղ տեսնում ենք իրար կողքի կանգնած երկու տարբեր կրոնների՝ քրիստոնեական և մուսուլմանական աղոթատներ, և ես կարծում եմ, որ սրա մեջ ևս խորհուրդ կա. Իրականում Աստված մեկ է, իսկ դեպի նրան տանող ճանապարհները տարբեր, բայց Աստված խաղաղության Աստված է, և վերջիվերջո սա է բոլոր այստեղ հավաքվածներիս նպատակը։ Ուստի մաղթանքս է, որ կարղանանք հասնել կատարյալ խաղաղության թե մեր հոգում և թե մեր երկրում։ Աստված օրհնի բոլորիդ։»

Նույն վայրում՝ եկեղեցու մոտ, տեղի է ունեցել Խաղաղապահի հուշարձանի և «Ռուսական փառքի պուրակ»-ի բացման արարողությունը՝ ի պատիվ ռուսական խաղաղապահ զորախմբի Արցախում գտնվելու միամյակի:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

14 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

14 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

15 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

15 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

15 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

15 hours ago