«Վերադառնալով Գորիս-Կապան ավտոճանապարհին՝ ընդգծեմ, որ ՀՀ-ն նույնպես, ըստ անհրաժեշտության, անցման տեղերում կտեղադրի մաքսային, անձնագրային հսկողության կետեր»,- այս մասին ասյօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս չափազանց կարևոր ժամանակահատվածում մեզ անհրաժեշտ է սառնասրտություն, ամուր նյարդեր: Հայաստանի շուրջ նոր միջավայր է ձևավորվում, և մենք պիտի ամեն ինչ անենք, որ այդ միջավայրը լինի հնարավորինս համապատասխան մեր երկարաժամկետ ռազմավարական շահերին, և մենք գնում ենք այդ ճանապարհով»,- ասաց Փաշինյանը:














