Լրահոս 24/7

Մեզ անհրաժեշտ է ճանապարհ, որը չի հատի Ադրբեջանի տարածքը և կլինի անվտանգ. Թաթուլ Հակոբյան

«44-օրյա աղետալի պատերազմի հետևանքով Սյունքիը կանգնել է անվտանգային և կոմունիկացիոն լուրջ մարտահրավերների առջև: Հայաստան-Իրան միջպետական Մ-2 ճանապարհի մի քանի հատվածներ Որոտանի և Շուռնուխի մոտ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ 20 կիլոմետրից ավելին անցնում է հենց սահմանի բերանով:

Երեկ, սեպտեմբերի 29-ին, իմ ավտոմեքենայով անցա վերանորոգվող, լայնացվող ներքին ճանապարհով, որը միմյանց կապում է Սյունքի երկու մեծ քաղաքները՝ Գորիսն ու Կապանը, հետևաբար՝ Հայաստանն ու Իրանը: Սա պատմական և բնական ճանապարհ է, որն անցնում է Գորիս-Շինուհայր-Հալիձոր-Սատանի կամուրջ-Տաթև-Աղվանի-Տանձավեր-Վերին Խոտանան-գյուղ Սյունիք հատվածով:

Անկախ նրանից՝ մեր տարածաշրջանում շրջափակումները կվերանան, երկաթուղիներն ու ճանապարհները կբացվեն և խաղաղություն կլինի կամ ոչ, Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհի վերակառուցումը և շահագործումը առաջնահերթ է: Մեզ անհրաժեշտ է ճանապարհ, որը չի հատի Ադրբեջանի տարածքը և կլինի անվտանգ: Խորհրդարանում, այլ ամբիոններից կարելի է շարունակել հայրենասիրական ճառեր ասել ու իշխանություններին մեղադրել դավաճանության մեջ, բայց կա ցավալի իրականություն. մեզ պետք են լուծումներ, իսկ այսօր լուծումները Սյունքիում նոր ճանապարհներ ու նոր ենթակառուցվածքներ ունենալն է: Որքան շուտ, այնքան լավ:

Գորիս-Կապան ներքին, այլընտրանքային ճանապարհը օգտագործվում էր նաև 1991-1993 թվականներին, երբ հայկական ուժերի վերահսկողության տակ չէր անցել Ղուբաթլուի շրջանը, և ադրբեջանցիները, ինչպես այսօր, վերահսկում էին ճանապարհի Որոտանի հատվածը: Գորիս-Կապան ներքին ճանապարհը պետք էր կարգի բերել դեռ 1993-ից սկսած որևէ ժամանակահատվածում, սակայն Հայաստանի հաջորդական կառավարությունները հավանաբար չէին մտածում, որ մենք նման աղետալի պարտություն կկրենք և կվերադառնանք խորհրդային ժամանակների սահմաններին:

Ի՞նչ վիճակում է այսօր ճանապարհը: Գորիս-Աղվանի և Շրվենանցի խաչմերուկից մինչև գյուղ Սյունիք հատվածները ասֆալտապատ, լավ վիճակում են: Շինարարական թափով աշխատանքներ են տարվում Աղվանի-Տանձավեր-Վերին Խոտանան հատվածում: Հողային աշխատանքները ավարտվում են, և կարելի է սպասել, որ մինչև տարեվերջ մենք կունենանք բոլոր տեսակի մեքենաների համար, այդ թվում ձմռանը անցանելի ճանապարհ:

Ոլորանները շատ են և երկար բեռնատարների համար վտանգավոր Հալիձոր-Սատանի կամուրջ-Տաթև հատվածում: Երեկ նկատեցի, որ իրանական բեռնատարների մի մասը անցնում են այս նոր, վերակառուցվող ճանապարհով, հավանաբար խուսափելով գործ ունենալ Ադրբեջանի ոստիկանության և հարկային մարմինների հետ, որոնք Որոտանի հատվածում կանգնեցնում և մաքսատուրք են պահանջում: Շատ էին նաև հայկական մեքենաները: Կասկած չկա, որ ճանապարհի ամբողջական վերանորոգումից և շահագործումից հետո հենց այս ճանապարհն է օգտագործվելու, քանի որ այն անվտանգ է և չի անցնում ադրբեջանական դրոշների, ճանապարհային ցուցանակների, ոստիկանների, սահմանապահների ու զինվորականների հսկողության ներքո:

Բացի այդ, մենք չգիտենք, թե Հայաստանը և Ադրբեջանը Ռուսաստանի միջնորդությամբ խորհրդապահական ինչ պայմանավորվածություններ է ձեռք բերվել Գորիս-Որոտան-Շուռնուխ ճանապարհը օգտագործելու մասին: Փաստ է, որ Հայաստանի իշխանությունները նոյեմբերի 10-ի հայտարարությանը կից հավելվածով Ադրբեջանին զիջել են Որոտանի և Շուռնուխ հատվածները, հետևաբար՝ Հայաստանի քաղաքացիներին անհրաժեշտ են անվտանգ ուղիներ:

Գորիս-Որոտան-Շուռնուխ ճանապարհը Ադրբեջանին զիջելուց հետո անվտանգային և կոմունիկացիոն խնդիրների առաջ են կանգնել երեք հայկական գյուղեր՝ Որոտան, Շուռնուխ և Բարձրավան: Այս գյուղերի բնակիչները կտրվում են Հայաստանի մյուս հատվածներից, երբ Ադրբեջանը փակում է ճանապարհը, ինչի ականատեսը եղանք օգոստոսի վերջերին:

Այսօրվա պայմաններում լուծումը մեկն է՝ այս գյուղերից ճանապարհներ կառուցել կամ վերանորոգել և ճանապարհ դարձնել նեղ կածանները: Բղենո Նորավանք վանական համալիրից և Բարձրավանից պետք է վերագործարկել դեպի Հալիձոր տանող հին, ոլորապտույտ ուղին կամ կառուցել նոր ճանապարհ, որը դուրս կգա դեպի Հալիձոր:

Շուռնուխ-Առաջաձոր-Վերին Խոտանան և Որոտան-Հին Խոտ- Խոտ ճանապարհների վերանորոգումը կլուծի Շուռնուխ և Որոտան գյուղերի կապը, անվտանգային և կոմունիկացիոն խնդիրները:

Եթե մենք ուզում ենք Իրանի հետ ունենալ արագընթաց, միջպետական ճանապարհ, որը կարող է նաև տարանցիկ լինել՝ միմյանց կապելով Իրանն ու Վրաստանը, ապա պետք է կառուցել Սիսիան-Քաջարան նոր ճանապարհ:

Մի քանի օր առաջ կառավարության նիստում խոսվեց այդ մասին: Այն կառուցելու համար անհրաժեշտ է, նախնական հաշվարկներով, 487 միլիարդ դրամ: Ճանապարհը անցնում է 8,7 կմ երկարությամբ թունելով, անհրաժեշտ կլինի կառուցել նաև բազմաթիվ կամուրջներ: Խոսվում է այն մասին, որ 2022-ի ավարտին, այն է՝ մեկ տարի հետո, կտրվի շինարարության նախնական փուլի մեկնարկը»,- գրել է լրագրող Թաթուլ Հակոբյանը։

Թիվ 1

Recent Posts

Էստոնիան Ռուսաստանի հետ սահմանին ռազմաբազա կստեղծի

Էստոնիան նախատեսում է Ռուսաստանի հետ սահմանակից Նարվե քաղաքում ռազմաբազա ստեղծել, որտեղ կտեղակայվեն մոտ 200-250 էստոնացի…

55 minutes ago

Վարչապետը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

1 hour ago

ՀՀ-ում կանցկացվի Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությանը նվիրված գիտաժողով

Կառավարությունն ընդունել է որոշում` «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգություն 2» խորագրով միջազգային համաժողովը պատշաճ մակարդակով կազմակերպելու…

2 hours ago

Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին

Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան…

2 hours ago

Ավստրալացի պատգամավորների հայտարարությունները՝ նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան

Ավստրալիայի Վիկտորիա նահանգի խորհրդարանի Օրենսդիր ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) պատգամավորները հայտարարություններ են արել Հայոց ցեղասպանության…

2 hours ago

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին և…

3 hours ago