Լրահոս 24/7

Կասեցվել են Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրենի լիազորությունները

«Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի լիազորությունները կասեցվել են։ Դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը։

Այդ մասին տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում կատարված աշխատանքների և դիպլոմներ տրամադրելու վերաբերյալ ՀՀ ՊՎԾ-ի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքների հիման վրա ՀՀ դատախազությունում հարուցված քրեական գործով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) և 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով (3 դրվագ) մեղադրանք էր առաջադրվել նշված ՊՈԱԿ-ի տնօրենին:

Նախաքննությամբ ապացույցներ էին ձեռք բերվել այն մասին, որ վերջինս, ուսհաստատության մի շարք աշխատակիցների հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնական փաստաթղթերում ներառել է իրականությանը չհամապատասխանող տվյալներ, կազմակերպել ակնհայտ կեղծ գրառումների կատարում. մի քանի ուսանողների՝ քոլեջում ուսումնական և քննական պրոցեսին մասնակից չլինելու պարագայում, այդ մասին համապատասխան նշագրումներ կատարելու փոխարեն, նրանց ստուգման գրքույկներում և դասամատյաններում նշանակվել են գնահատականներ՝ իրավական հիմքեր ստեղծելով նրանց կազմակերպությունից չհեռացնելու համար: Քննական շրջանն ավարտելու վերաբերյալ կեղծ հիմքեր ստեղծելով՝ այդ ուսանողներին ոտրամադրել են դիպլոմներ:

2021թ. նոյեմբերի 9-ին գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող՝ Սյունիքի մարզի դատախազության դատախազի կողմից որոշում է կայացվել «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ տնօրեն Ա. Մ.-ի լիազորությունները կասեցնելու մասին:

Նույն օըը միջնորդություն էր ներկայացվել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ հիշյալ որոշման իրավաչափությունը հաստատելու նպատակով: 2021թ. նոյեմբերի 11-ին դատախազի միջնորդությունը բավարարվել է:

Թիվ 1

Recent Posts

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

5 minutes ago

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

22 minutes ago

Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն

Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…

35 minutes ago

ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա

Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…

59 minutes ago

ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…

1 hour ago

8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան

«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…

2 hours ago