Լրահոս 24/7
12.11.2021

Բաքուն խանգարում է պայմանավորվածությունների իրականացմանը. ՀՀ փոխվարչապետը` ԱՊՀ նիստին

Բաքուն խանգարում է պայմանավորվածությունների իրականացմանը. ՀՀ փոխվարչապետը` ԱՊՀ նիստին

Ադրբեջանը շարունակում է խանգարել Արցախի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին։ Այս մասին ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Խոսքն առաջին հերթին վերաբերում է բազմաթիվ հայ ռազմագերիների պահմանը, ինչը ոչ միայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի, այլ նաև միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է»,- նշեց ՀՀ փոխվարչապետը։

Գրիգորյանից առաջ ելույթ ունեցավ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը, որը Հայաստանին մեղադրեց «Արցախում զանգվածային ավերածությունների», ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզների փոխանցումից հրաժարվելու, մզկիթների ավերման կամ պղծման, էկոլոգիական վնասի և այլնի մեջ: ՀՀ փոխվարչապետն էլ իր հերթին հիշեցրեց Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքների մասին։

«Պատերազմի պատճառով 40 հազար քաղաքացի կորցրել է իր տունն ու ունեցվածքը, ինչպես նաև ոչնչացվել է 17 հազար քաղաքացիական օբեյկտ ու ենթակառուցվածք։ Սպանվել և վիրավորվել է մի քանի հազար անձ, այդ թվում` խաղաղ բնակիչներ։ Շատերի ճակատագիրը մինչ այսօր անհայտ է»,- ընդգծեց Մհեր Գրիգորյանը։

Նա բարձր գնահատեց ռուս գործընկերների ջանքերը, որոնք ներդրվել են Արցախում ադրբեջանական կողմի սանձազերծած պատերազմի դադարեցման, ինչպես նաև արցախա-ադրբեջանական սահմանին ու Լաչինի միջանցքում խաղաղապահների զորակազմ տեղակայելու համար։

Անդրադառնալով ներկա իրավիճակին՝ Գրիգորյանն ընդգծեց, որ Բաքուն շարունակաբար խեղաթյուրում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ 2020թ նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթները: Գրիգորյանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից շրջանառվում է միջանցքի գաղափարը, որն ուղեկցվում է ուժի կիրառման սպառնալիքներով։

«Արցախի հակամարտությունը չի կարող լուծվել ուժով։ Դրա կարգավորմանը կարելի է հասնել խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Իրավիճակը լիցքաթափելու և տարածաշրջանում խաղաղ զարգացման փուլ դուրս գալու համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում որդեգրի», – ընդգծեց Գրիգորյանը և հավելեց, որ Բաքուն պետք է հրաժարվի ատելության քաղաքականությունից, ագրեսիվ հռետորաբանությունից և թշնամական գործողություններից։

44-օրյա ավերիչ ագրեսիայի արդյունքում Ադրբեջանն օկուպացրել է Արցախի Հանրապետության տարածքների զգալի մասը, այդ թվում՝ պատմամշակութային կենտրոն Շուշի քաղաքը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է