Լրահոս 24/7
12.11.2021

Մեկնարկեց «Համայնքների ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագիրը

Մեկնարկեց «Համայնքների ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագիրը

Եվրոպական միության աջակցությամբ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Համայնքների ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագիրը էական նշանակություն կունենա համայնքների տեղական կարողությունների զարգացման, տարածաշրջանում ներառական տնտեսական աճի համար:

Ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը տրվեց նոյեմբերի 12-ին կազմակերպված միջոցառմամբ:

Ծրագիրը կգործի մինչև 2024 թվականը և Արևելյան գործընկերության երկրներում տեղական կառավարման մարմիններին կխրախուսի զարգացման նորարարական մեթոդներ կիրառել, որոնք արդար մոտեցում կապահովեն բոլորի նկատմամբ՝ միևնույն ժամանակ բարենպաստ ազդեցություն ունենալով շրջակա միջավայրի վրա:

«Այս ծրագիրն օգնելու է ՀՀ համայնքներին՝  համակարգված, համակողմանի ձևով արձագանքել մի շարք բավականին բարդ մարտահրավերների: Աշխատելու ենք միասին Հայաստանում Արևելյան գործընկերության երկրների գործընկերների հետ՝  հատկորոշելու համակողմանի զարգացման խնդիրներ և տեղական գործընկերների հետ համատեղ այդ խնդիրները լուծելու նորարարական ձևով՝ օգտագործելով համակողմանի մոտեցում»,-ասաց Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին:

ՄԱԶԾ-ի կողմից աջակցվող ծրագիրը համակողմանի է: «Մենք տարածուն խորհրդատվական աջակցություն կտրամադրենք, որ համայնքները կարողանան տեսնել խնդրի լուծումը»,-ասաց Նացվլիշվիլին ու հավելեց՝ ինչ-որ հատվածում կլինի նաև ֆինանսական աջակցություն:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հիշեցրեց, որ նոյեմբերի 10-ին լրացել է համայնքների կազմավորման 25-ամյակը: «Համայնքների կազմավորումը բավականին հետաքրքիր, բարդ փուլ է եղել: Եվ 25 տարի անց մենք կանգնած ենք մի նոր խոշոր փուլի առջև, դա համայնքների խոշորացման փուլի ավարտն է, բայց մյուս կողմից՝ հասկանում ենք, որ վարչատարածքային բաժանումը երբեք ավարտ չի ունենում: Ե´վ այս ընթացքում, և´ հիմա, և´ առաջիկայում անընդհատ կունենանք տարբեր ծրագրեր, որոնցով կօգնենք, կաջակցենք համայնքներին, դրանց տարբեր գործառույթների, ծառայությունների մատուցման, ապակենտրոնացման և այլ հարցերում: Այս ծրագիրը նորից ուղղված է այդ նպատակին»,- ասաց նախարարը:

Նա հույս հայտնեց, որ միջազգային գործընկերների հետ կկարողանան աջակցել դեկտեմբերի 5-ից ձևավորվելիք 79 համայնքներին: Նախարարը նկատեց՝ ծրագիրը բավականին լայն շրջանակ ունի: «Գլխավոր շեշտադրումը համայնքների ապակենտրոնացմանը, նրանց կարողությունների զարգացմանը գնալն է: Եվ հույս ունենք, որ այս ծրագիրը կլինի մեր այն ծրագրերից մեկը, որն իսկապես այդ ուղղությամբ լրջագույն աշխատանք կտանի գործընկերների աջակցությամբ: Եվ մենք կկարողանանք գնալ համայնքների զարգացման, ապակենտրոնացման»,- ասաց նախարարը:

Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը նշեց. «Ծրագրի հիմնական նպատակն է համայնքներին գիտելիք փոխանցել, դրանք տեղափոխել դեպի «կանաչակենտրոն» նորարարական տնտեսական միջավայր, ինչը ենթադրում է, որ դրանք պետք է համագործակցեն տեղական իշխանությունների, քաղհասարակության հետ, բիզնես համայնքի հետ, որպեսզի կարողանանք ստեղծել ավելի լավ տնտեսական միջավայր»:

Ծրագրի առաջին փուլը, ըստ դեսպանի, բավականին հաջողված է: Նա նկատեց՝ Հայաստանում բավականին լուրջ մարտահրավերներ կան, և սա լավ հնարավորություն է տալիս վերլուծել համայնքային զարգացման կարողությունները և համայնքային հաջողությունների հնարավորությունը:

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը տեսաուղերձով իր ողջույնի խոսքում կարծիք է հայտնել, որ ծրագիրը էական նշանակություն կունենա համայնքների դիմակայունության ամրապնդման, տեղական կարողությունների զարգացման հարցում: «Նշանակալից եմ համարում դրա շրջանակներում տեղական բնույթի տնտեսական զարգացման ծրագրերի մշակումն ու իրացումը՝ նաև ներդրումների ներգրավման տեսանկյունից»,- ասել է Պապիկյանը:

Լրահոս
Երբ ընդամենը մեկ քայլ էինք հեռու, բախվեցինք առավելապաշտության. Արաղչի
16:28
Երբ ընդամենը մեկ քայլ էինք հեռու, բախվեցինք առավելապաշտության. Արաղչի
Սարոյանը չի կարող ներկայացնել Եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից
16:13
Սարոյանը չի կարող ներկայացնել Եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից
Միայն կարողանում են քանդել, հանձնել, սպառնալ սեփական ժողովրդին, տուգանել ու կալանավորել․ պատգամավոր
15:58
Միայն կարողանում են քանդել, հանձնել, սպառնալ սեփական ժողովրդին, տուգանել ու կալանավորել․ պատգամավոր
Ֆասթ Բանկի հովանավորությամբ տեղի է ունեցել «Zatik Art Fest»-ը
15:51
Ֆասթ Բանկի հովանավորությամբ տեղի է ունեցել «Zatik Art Fest»-ը
Տրանսպորտում չվճարելը պետք է լինի պախարակելի և ամոթալի. Ավինյան
15:33
Տրանսպորտում չվճարելը պետք է լինի պախարակելի և ամոթալի. Ավինյան
Ընտրությունների առաջադրումներն այսօրվանից մեկնարկել են
15:30
Ընտրությունների առաջադրումներն այսօրվանից մեկնարկել են
Թուրքիան ձգտում է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանը․ Ֆիդան
14:59
Թուրքիան ձգտում է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանը․ Ֆիդան
ՀՀ–ն իր առաջ ունի հորիզոններ, որոնք պատմության ընթացքում չի ունեցել. վարչապետ
14:34
ՀՀ–ն իր առաջ ունի հորիզոններ, որոնք պատմության ընթացքում չի ունեցել. վարչապետ
Հույս ունենք՝ Հունգարիայի նոր ղեկավարության հետ շարունակել կոնտակտները. Պեսկով
14:19
Հույս ունենք՝ Հունգարիայի նոր ղեկավարության հետ շարունակել կոնտակտները. Պեսկով
Այս ժողովրդավարական ընտրությունները արտացոլում են հունգար ժողովրդի կամքը․ Փաշինյան
14:08
Այս ժողովրդավարական ընտրությունները արտացոլում են հունգար ժողովրդի կամքը․ Փաշինյան
Ռուբեն Մեհրաբյան. «Զգո՛ւյշ եղեք համեմատությունների հետ. Հունգարիայում հաղթել է իրական ընդդիմությունը»
13:49
Ռուբեն Մեհրաբյան. «Զգո՛ւյշ եղեք համեմատությունների հետ. Հունգարիայում հաղթել է իրական ընդդիմությունը»
Չկա հնարավորություն կամ պետություն, որ կարողանա կազմակերպել 300.000 ադրբեջանցիների վերաբնակեցում ՀՀ-ում. Քոչինյան
13:21
Չկա հնարավորություն կամ պետություն, որ կարողանա կազմակերպել 300.000 ադրբեջանցիների վերաբնակեցում ՀՀ-ում. Քոչինյան
Արևմտյան զենքը կդառնա ռուսական ավար, իսկ Հայաստանը՝ փակ դռների առաջ կանգնած մենակյաց
13:00
Արևմտյան զենքը կդառնա ռուսական ավար, իսկ Հայաստանը՝ փակ դռների առաջ կանգնած մենակյաց
Ադրբեջանական կողմը հստակ ուղերձ հղեց, որ իրենց ընկալմամբ 2 երկիրն էլ անվտանգային առումով նույն նավի մեջ են․ Մինասյան
12:39
Ադրբեջանական կողմը հստակ ուղերձ հղեց, որ իրենց ընկալմամբ 2 երկիրն էլ անվտանգային առումով նույն նավի մեջ են․ Մինասյան
Ադրբեջանին չափազանց հետաքրքիր է, թե ինչ է սպասվում Հայաստանին առաջիկա խորհրդարանական ընտրություններում. Քոչինյան
12:23
Ադրբեջանին չափազանց հետաքրքիր է, թե ինչ է սպասվում Հայաստանին առաջիկա խորհրդարանական ընտրություններում. Քոչինյան