ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանն ազատ է արձակվել: Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել Հայրապետյանի պաշտպան Ռաֆայել Ամիրխանյանի միջնորդությունը:
Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին փոխանցեց հենց Ամիրխանյանը:
«Դատավոր Ալեքսանդր Ազարյանը ցույց տվեց, թե որն է իրական դատավորի առաքելությունը և հենց դատարանի դահլիճից ազատ արձակեց Ջանիբեկ Հայրապետյանին»,- ասաց Ամիրխանյանը:
Հիշեցնենք, որ Ջանիբեկ Հայրապետյանը կալանավորվել էր հոկտեմբերի 22-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը):
Նշենք, որ 2016 թվականին մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Եղվարդի Խճուղում տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ժամանակ Ջանիբեկ Հայրապետյանը մի խումբ անձանց հետ ծեծի էր ենթարկել Երեւան քաղաքի բնակիչ Վաղինակ Սահակյանին: Ըստ շրջանառվող այդ լուրերի՝ Հայրապետյանը հարվածել էր Վաղինակ Սահակյանի դեմքին, զրկել վերջինիս ձախ աչքից եւ պատճառել ծանր մարմնական վնասվածք:














