Լրահոս 24/7
13.11.2021

Ուկրաինայի ոստիկանության բարեփոխումներին ծանոթանալու նպատակով ՀՀ ոստիկանության պատվիրակությունը եղել է Կիևում

Ուկրաինայի ոստիկանության բարեփոխումներին ծանոթանալու նպատակով ՀՀ ոստիկանության պատվիրակությունը եղել է Կիևում

Ուկրաինայի ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին, կառավարման փորձին ծանոթանալու, ուկրաինական պարեկային ծառայության ղեկավարումը և օպերատիվ կառավարման կենտրոնի գործունեությունն ուսումնասիրելու նպատակով նոյեմբերի 1-ից 4-ը Ուկրաինայի Կիև քաղաք էր մեկնել ՀՀ ոստիկանության պատվիրակությունը՝ շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ: Այցը կազմակերպվել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի, ինչպես նաև Ուկրաինայի ԹՊԻՀ ծրագրի և Միջազգային քրեական հետաքննությունների վերապատրաստման ծրագրի (ICITAP) կողմից:

Հագեցած օրակարգի շրջանակներում պատվիրակությունը մի շարք հանդիպումներ ունեցավ, մասնավորապես՝ Ուկրաինայի պարեկային ոստիկանությունում, Ազգային ոստիկանության Կիև քաղաքի վարչությունում, դիսպետչերական 102 կենտրոնում, Կիև քաղաքի պարեկային վարչությունում, «Հոլեսեև» վարչական շրջանի ոստիկանության բաժնում, Կիև քաղաքի պարեկային ոստիկանության ակադեմիայում:

Այցի ընթացքում պատվիրակությունը ծանոթացավ ուկրաինական պարեկային ոստիկանության ստեղծման գործընթացին, կառուցվածքին, գործունեությանը, ծառայության կազմակերպմանը և առկա խնդիրներին, նյութատեխնիկական հագեցվածությանը, մասնակցեց պարեկային կարգախմբերի հետ համատեղ գիշերային գործնական շրջայցերի:

Ազգային ոստիկանության Կիև քաղաքի վարչությունում ներկայացվեցին 1-02 դիսպետչերական կենտրոնի կարողությունները, զանգերի սպասարկման և արագ արձագանքման, քաղաքում տեղադրված տեսախցիկների միջոցով կասկածվող անձանց դիմապատկերների վիդեոնույնականացման, առևանգված տրանսպորտային միջոցների երթուղիների արագ պարզման, տվյալների բազաների արդյունավետ կառավարման հնարավորությունները:
Ազգային ոստիկանության Կիև քաղաքի վարչության պետ Իվան Վիհիվսկիի հետ հանդիպման ընթացքում նա պատրաստակամություն հայտնեց կիսվել արդյունավետ աշխատանքի ուկրաինական փորձով:

Պատվիրակությունը այցելեց նաև Հոլեսեև վարչական շրջանի ոստիկանության բաժին, որտեղ ներկայացվեց բաժնի կառուցվածքը, խնդիրները, գործունեությունը, ուսումնասիրվեց ինտերակտիվ քարտեզների հատուկ գրաֆիկական վերլուծությամբ իրականացվող քրեական վերլուծության գործընթացը:
Կիև քաղաքի պարեկային ոստիկանության ուսումնական կենտրոնում ներկայացվեցին պարեկների ընտրության, ընդունելության, կրթական գործընթացները: Ուսումնական կենտրոններում առավելությունը տրվում էր գործնականում տակտիկական հմտությունների զարգացմանը առանձին իրավիճակների համար մշակված սցենարային խնդիրների լուծում, սիմուլյացիոն դասասենյակների հագեցվածություն և այլն), ինչպես նաև ոստիկանական լավագույն ավանդույթների և ծառայողական մշակույթի ներդրմանը։

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի տեղակալ տիկին Մերի Հակոբյանի հետ հանդիպման ընթացքում ներկայացվեցին այն արմատական բարեփոխումները, որոնք ընթանում են Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունում, մասնավորապես ազգային ոստիկանությունում, պարեկային ծառայությունում, ազգային գվարդիայում և այլ ոլորտներում: Մերի Հակոբյանը հայտնեց, որ ուկրաինական կողմը բաց է միջազգային գործընկերների համար և պատրաստակամություն հայտնեց բազմակողմանի աջակցություն ցուցաբերել ՀՀ ոստիկանությանը բարեփոխումների իրականացման գործում:

Այցելությունը ամփոփվեց Ուկրաինայի միջազգային քրեական հետաքննությունների վերապատրաստման ծրագրի (ICITAP) գրասենյակում, որտեղ կողմերը փոխանակվեցին տպավորություններով, ներկայացրեցին առաջարկություններ՝ հետագա համագործակցության համար:

ՀՀ ոստիկանության պատվիրակության ղեկավար, ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց ամերիկյան կողմին՝ այցը բարձր մակարդակով կազմակերպելու համար և կարևորելով միջազգային գործընկերների աջակցությունը՝ համոզմունք հայտնեց, որ ձեռք բերված գիտելիքները և փորձը հաջողությամբ կօգտագործվեն նաև ՀՀ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների ընթացքում:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է