«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Իջեւանում ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները։ Այստեղ առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է:
Քվեարկության արդյունքները ստորեւ՝
- «Քաղաքացիական պայմանագիր»՝ 80.78%
- «Հայ հեղափոխական դաշնակցություն»՝ 15.87%
- Անվավեր՝ 3.35%
Նշենք, որ Իջևանում ՔՊ-ի համամասնական ցուցակը գլխավորում է Արթուր Ճաղարյանը:














