Լրահոս 24/7
15.11.2021

Վերականգնվել է Արագածոտնի մարզի Անտառուտ համայնքին պատճառված շուրջ 23 մլն դրամի վնասը

Վերականգնվել է Արագածոտնի մարզի Անտառուտ համայնքին պատճառված շուրջ 23 մլն դրամի վնասը

Արագածոտնի մարզի դատախազության հետևողականության արդյունքում համայնքին պատճառված 22.707.154 դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է: Այն եղել էր համայնքի ղեկավարի գործողությունների արդյունքում:

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ մանրամասնելով.

2020թ. օգոստոսի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված և ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչը Արագածոտնի մարզի Անտառուտ համայնքի վարչական տարածքում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող գյուղատնտեսական արտադրական, ինչպես նաև խոտհարք և արոտավայր նպատակային նշանակության հողատարածքներից ընդհանուրը 5.007մ2 հողամասի վրա, առանց վերջինիս նպատակային նշանակությունը փոփոխվելու, առանց օրենսդրությամբ սահմանված համապատասխան փաստաթղթերի և թույլտվության, 2013-2018թթ. ինքնակամ կառուցել է եռահարկ, երկհարկ և մեկ հարկանի քարե շինություններ, որոնք շահագործվել են որպես հյուրանոցային համալիր և ռեստորան:

Անտառուտ համայնքի ղեկավարը, ում ի պաշտոնե վերապահված է ինքնակամ շինարարությունը կանխարգելելու ու կասեցնելու, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով դրա հետևանքների վերացումն ապահովելու լիազորություն, տվյալ քաղաքացու հոր հետ մտերիմ փոխհարաբերությունների մեջ գտնվելու հանգամանքնով պայմանավորված, նրանց համար անբարենպաստ հետևանքներ չառաջացնելու շահագրգռվածությունից ելնելով, ինքնակամ կառուցված շինություններն ամբողջությամբ օրինականացնելու, հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու ուղղությամբ որևէ միջոց չի ձեռնարկել, վարչական օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում վարչական պատասխանատվության միջոց չի կիրառել քաղաքացու նկատմամբ:

 Արդյունքում Անտառուտ համայնքի համար անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ՝ համայնքային բյուջե չի մուտքագրվել ինքնակամ կառուցված 3 շինությունների օրինականացման և հողամասերի նպատակային նշանակությունները փոփոխելու դեպքում վճարվելիք առանձնապես խոշոր չափերի՝  22.707.154 դրամ գումարը:

Քրեական գործով համայնքի ղեկավարը ներգրավվել է որպես մեղադրյալ, 2021թ. նոյեմբերի 4-ին որոշում է կայացվել կասեցնել վերջինիս լիազորությունները, որի իրավաչափությունը հաստատվել է դատարանի կողմից:

Արագածոտնի մարզի դատախազության հետևողականության արդյունքում համայնքին պատճառված 22.707.154 դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է