Կրթություն
15.11.2021

Լոռու մարզի Դեբետ համայնքում ազդարարվել է «Անգլախոս գյուղական դպրոցներ» փորձնական ծրագրի մեկնարկը

Լոռու մարզի Դեբետ համայնքում ազդարարվել է «Անգլախոս գյուղական դպրոցներ» փորձնական ծրագրի մեկնարկը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Մ․ Թրեյսին և «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը նոյեմբերի 13-ին ստորագրել են եռամյա փոխըմբռնման հուշագիր, որով ազդարարվել է «Անգլախոս գյուղական դպրոցներ» փորձնական ծրագրի մեկնարկը։

Նախաձեռնության նպատակը Լոռու մարզի 22 գյուղական համայնքների 24 դպրոցներում անգլերենի ուսուցման խրախուսումն ու տարածումն է։ Եռակողմ նոր համագործակցությունը նշված դպրոցների ավելի քան 2400 սովորողների հնարավորություն կտա ուսումնառության ընթացքում ձեռք բերելու անգլերենի իմացության C1 մակարդակ:

Ուսուցիչների որակավորումը բարձրացնելու, անգլերենի իմացությունն ու մասնագիտական հմտությունները բարելավելու համար ծրագրում ընդգրկված դպրոցների 24 ուսուցիչներ կմասնակցեն Հայաստանի ամերիկյան համալսարանի՝ «Անգլերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման» (CTEFL) ծրագրին։

ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է կրեդիտներ շնորհելու նշված վերապատրաստումներն անցած ուսուցիչներին, ինչը նրանց ատեստավորվելու և ավելի բարձր աշխատավարձ ստանալու հնարավորություն կտա։ Իր խոսքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ «Անգլախոս գյուղական դպրոցներ» ծրագիրը բովանդակային առումով համահունչ է հանրակրթության ոլորտի բարեփոխումներին:

«Ծրագիրը հնարավորություն է տալիս փորձարկելու անգլերենի նոր կրթական չափորոշիչը և առարկայական ծրագրերը, որոնք կարող են հիմք հանդիսանալ չափորոշչի հետագա տարածման և ներդրման համար։ Այդպիսով՝ մենք ինստիտուցիոնալացնում ենք «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի հետ ունեցած համագործակցության դրական արդյունքները։

Եթե մինչ այժմ այդ համագործակցությունն արտահայտվում էր անգլերենի արտադասարանական խմբակների միջոցով, որոնք ևս նպաստում էին լեզվի ուսուցման բարելավմանը, ապա այժմ ծրագիրը ներառվում է ուսումնական գործընթացում, դա էլ, համոզված ենք, ապահովելու է որակական փոփոխություն՝ անգլերենի ուսուցումը հասցնելով նոր մակարդակի»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ լեզուների ուսուցման բարելավումը հանրակրթության նոր չափորոշչի առաջնահերթություններից է։ Ժաննա Անդրեասյանի խոսքով` այս ծրագրի ընթացքում կուտակված փորձն ու ձևավորված կրթական ռեսուրսը հետագայում կտարածվեն և կօգտագործվեն նաև այլ մարզերում:

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Մ․ Թրեյսին կարևորել է, որ արտադպրոցական խմբակներից սկսված ծրագիրն այժմ հնարավորություն է ընձեռում, որ հանրակրթության չափորոշիչների բարելավման ուղղությամբ աշխատանքներ իրականացվեն: «Կրթությունը ցանկացած հասարակության համար աճի և զարգացման կարևոր նախապայմանն է:

Անժխտելի է Հայաստանի՝ ՏՏ և ձեռնարկատիրության ոլորտներում առաջատար դառնալու ներուժը: Օտար լեզուների`անգլերենի իմացությունը կդառնա այս ուղղությամբ հաջողության և առաջընթացի հիմնարար գործոններից մեկը»,- նշել է դեսպան Լին Մ․ Թրեյսին` ընդգծելով, որ առանց ուսուցիչների և աշակերտների նախանձախնդիր աշխատանքի և ջանքերի՝ ծրագիրն հաջողություն չէր ունենա:

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը շեշտել է, որ նոր ծրագրի հիմնական թիրախը անգլերենի ուսուցման որակի բարձրացումն է շահառու 24 դպրոցներում:

«Կարողությունների, միջավայրի բարելավումը և կրթության որակը մեզ համար առաջնային են»,- նշել է նա` շնորհակալություն հայտնելով ԿԳՄՍ նախարարությանը արդյունավետ գործակցության համար:

Նույն օրը տեղի է ունեցել նաև «Աքսես» ծրագրի ավելի քան 300 մասնակիցներին ավարտական վկայականներ հանձնելու հանդիսավոր արարողությունը։ Նշենք, որ անգլերենի ուսուցման «Աքսես» ծրագիրը ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացնում է ՔՈԱՖ-ը։ Վերջին 10 տարիների ընթացքում անգլերենի իմացության այս ծրագրի մասնակից ուսանողների թիվը 100-ից հասել է 1000-ի։ Նշենք, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) աջակցությամբ Լոռու մարզի Դեբետ համայնքի նախկին դպրոցի տեղում կառուցվելու է նոր դպրոցական շենք:

Շինարարական աշխատանքների ընթացքում ուսումնական գործընթացը կկազմակերպվի համայնքի սմարթ կենտրոնում: Աշխատանքների ավարտից հետո Դեբետը կունենա նոր սերնդի սմարթ դպրոց:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է