Լրահոս 24/7
15.11.2021

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունում լարված վիճակ է․ Մայր Աթոռի պահվածքը հիասթափեցրել է համայնքին

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունում լարված վիճակ է․ Մայր Աթոռի պահվածքը հիասթափեցրել է համայնքին

Իրավիճակը Երուսաղեմի Հայոց պատրիարքությունում շարունակում է մնալ լարված: Այսօր արդեն միաբանության 17 միաբաններ հայտարարություն են տարածել և պահանջում են հայր Պարետի հրաժարականը, ինչպես նաև պահանջում են չեղարկել հայկական տարածքներից «Կովերի պարտեզը» 99 տարով վարձակալությամբ հրեա գործարարին տալու փաստաթուղթը:

Միաբաններն իրենց հայտարարությունում նշում են, որ «Կովերի պարտեզ» կալվածքի վրա հյուրանոց կառուցելու որևէ համաձայնագիր նախքան այդ համաձայնագրի ստորագրումը երբեք չի քննարկվել և չի վավերացվել տնօրենի ու միաբանական ժողովների կողմից:

Նամակի ամփոփիչ հատվածում նշվում է. «Նկատի ունենալով վերոնշյալ բացատրությունները, այսու, ներքոնշյալ Միաբան հայրերս դարձյալ դիմում ենք Պատրիարք Սրբազան Հորը՝ չեղյալ հայտարարել «Կովերի պարտեզ» կալվածքի վերաբերյալ ստորագրած համաձայնագիրը: Որպեսզի այդ չեղարկումը սահուն կերպով ընթանա, մենք պահանջում ենք, որ Կալվածոց տեսչի պաշտոնից հեռացվի հակականոնական ընթացք որդեգրած Տ. Պարետ Ծ. Վրդ. Երեցյանը, որ ամեն կերպ խոչընդոտ է հանդիսանում գործարքի չեղյալ հայտարարելուն»:

Պետք է նշել, որ 99 տարով տարածքը վարձակալությամբ տալու համաձայնագիրը անօրինական է հենց այն առումով, որ որևէ մեկն իրավունք չունի հայկական կալվածքներն 99 տարով վարձակալության տալ, առավելագույն ժամկետը 49 տարին է:

Համայնքում ևս իրավիճակը շարունակում է լարված մնալ: Նախորդ շաբաթ Երուսաղեմի հայերը բողոքի ակցիա են իրականացրել պատրիարքության շենքի մոտ: Նրանք նշում են, որ այդ ակցիաները շարունակական են լինելու՝ մինչև խնդիրը լուծում չստանա: Նրանք շարունակում են պահանջել Պատրիարքի հրաժարականը:

Ի դեպ, Հայ եկեղեցու Գերագույն հոգևոր խորհուրդը նույնպես անդրադարձել է այս խնդրին: Երուսաղեմի հայերը նշում են, որ Մայր Աթոռից սպասելիքները շատ ավելի մեծ են, քան զուտ այսպիսի հայտարարություն տարածելը:

Հիշեցնենք, որ Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանը Երուսաղեմի վանքապատկան հողատարածքը 99 տարվա վարձակալությամբ թույլտվություն է տվել հրեա գործարարին հյուրանոց կառուցելու նպատակով: Տեղի միաբանները ընդվզում են պատրիարքի որոշման դեմ։ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու արտասահմանյան թեմերում ծառայող Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Միաբանության անդամները նույնպես միացել են միաբաններին և հայտարարություն են տարածել, որտեղ մտահոգություն են հայտնել վերջին շրջանում Երուսաղեմում «Կովերի պարտեզ» տարածքը վարձակալությամբ տալու հետ կապված: Ավելի ուշ միաբանների և եպիսկոպոսների հայտարարությանն է միացել Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը։ Այսպիսով, միաբանություն 12 միաբանները և վեց հոգի էլ արտերկրի միաբաններից միացել են այս պահանջին։

Նախօրեին էլ Գերագույն հոգևոր խորհուրդն էր անդրադարձել Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի կողմից «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության հանձնելու խնդրին, որտեղ նշել է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից օրեր առաջ նամակ է ուղղվել Երուսաղեմի Հայոց Պատրիարքին՝ հորդորելով պատշաճ լուսաբանությամբ ու ժողովական տնօրինություններով փարատել մտահոգությունները և միաբանության մեջ վերականգնել համերաշխությունը։

Ի պատասխան Նուրհան պատրարքը 14 վարդապետերի հետ հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ ինքը մենակ չէ, պատրիարքության 14 վարդապետեր աջակցում են իրեն։ Ստացվում է, որ խնդրի հետ կապված Երուսաղեմի հայոց պատրիարքությունը երկու մասի է բաժանվել:

Նկատենք նաև, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միզոյանը հանդիպել է Պաղեստինի ԱԳ նախարարին, որտեղ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են Երուսաղեմի հայկական պատրիարքության պատմամշակութային և կրոնական ժառանգությանն առնչվող հարցեր։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է