Լրահոս 24/7
16.11.2021

Մի շարք ծրագրեր են իրականացվում՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց

Մի շարք ծրագրեր են իրականացվում՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց

Լոռու մարզպետարանի դահլիճում անցկացվել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որին հրավիրված էին մասնակցելու նաև 44-օրյա պատերազմին մասնակցած, զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն կամ առողջական խնդիրներ ձեռք բերած երիտասարդներ: 

Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ, հանձնաժողովի քարտուղար Վալերի Ջաղինյանը ներկայացրել է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022թ. տարեկան ծրագրի կատարումն ապահովող Լոռու մարզում ծրագրված միջոցառումները: 

Նա հաշմանդամություն ձեռք բերած անձանց նախ տեղեկացրել է, որ Վանաձորի բժշկական կենտրոնի բժշկավերականգնողական կենտրոնը գործում է, բաժանմունքում ստեղծված են ժամանակակից բուժսարքավորումներով անհրաժեշտ պայմաններ և ցանկության դեպքում կարող են դիմել բժշկական կենտրոն՝ իրավունք ստանալու օգտվել առաջարկվող հնարավորությունից: 

Վ. Ջաղինյանը հայտնել է, որ հաշմանդամ զինվորականների իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման միջոցառումների ծրագիր է մեկնարկում՝ կրթություն ստանալու, հմտությունների զարգացման, սոցիալական կարիքների գնահատման, օժանդակության կամ մենթորության հնարավորությամբ: Նա հորդորել է լինել ակտիվ, ինքնազբաղվածության համար ներկայացնել առաջարկություններ: 

Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը հաշմանդամություն ձեռք բերած զինվորականներին տեղեկացրել է, որ Եվրամիությունն աջակցության ծրագիր է նախատեսում 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց համար՝ կոմունալ հատուկ հարմարությունների կառուցման, հոգեբանական, սոցիալական աջակցության, ՏՏ կամ այլ ոլորտներում մասնագիտանալու համար:

Ծրագրի նպատակն է օգնել առողջական խնդիրեր ունեցող պատերազմի մասնակիցներին, որպեսզի նրանք կարողանան լիարժեք կյանք վերադառնալ: Պետության աջակցությամբ իրականացվող, ոլորտում իրենց հաջողված աշխատանքային փորձի մասին են խոսել «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ», «Լիարժեք կյանք», «Հայկական Կարիտաս» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: 

Հանձնաժողովի անդամները նշել են, որ շատ դեպքերում հաշմանդամություն ձեռք բերած անձինք չգիտեն իրենց իրավունքների և այս ոլորտում պետության ընձեռած հնարավորությունների մասին՝ կոչ անելով ակտիվորեն համագործակցել մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների և ՀԿ սեկտորի հետ՝ տիրապետելու առկա տեղեկատվությանը, օգտվելու ընձեռվող հնարավորություններից և հեշտությամբ ինտեգրվելու միջավայրին:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է