Երկրապահ կամավորականների միությունում հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակով պայմանավորված՝ հայտարարվել է համար մեկ պատրաստվածություն: Այս մասին հայտնում է վարչությունը։
«Ելնելով մեր երկրի սահմաններում այս պահին տիրող իրավիճակից՝ ՀՀ Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի հրամանով՝ ժամը 13:00-ից Հանրապետության ԵԿՄ բոլոր մարզային եւ տարածքային բաժանմունքներում հայտարարվել է համար մեկ պատրաստվածություն»,- ասված է վարչության գրառման մեջ:














