Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 17-ին նոր որոշում է ստորագրել Մասիս համայնքի ղեկավարի պաշտոնակատրի նշանակման մասին:
Որոշման մեջ նշվում է․
««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան՝ Սայեն Հայրապետյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,-նշված է որոշման մեջ:
Հայրապետյանն առաջիկա ՏԻՄ ընտրությունների ժամանակ Մասիսում ՔՊ-ի թեկնածուն է։














