Լրահոս 24/7
17.11.2021

Հայկ Սարգսյանը դատարան կդիմի՝ Քանաքեռի սպանությունների դեպքին իր անունը կապելու առնչությամբ

Հայկ Սարգսյանը դատարան կդիմի՝ Քանաքեռի սպանությունների դեպքին իր անունը կապելու առնչությամբ

Հայկական լրատվական կայքերը երեկվանից տարածում են տեղեկություններ այն մասին, որ օրեր առաջ Քանաքեռում տեղի ունեցած սպանությունների հետ առնչություն ունի ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը: Ավելին, նշվում է, որ նա եղել է դեպքի վայրում: Տեղեկատվության աղբյուրը «Ժողովուրդ» օրաթերթի կայքէջում արված նման բովանդակությամբ հրապարակումն է, որն այսօր ևս տեղ էր գտել լրատվամիջոցներում՝ մամուլի տեսության տեսքով:

Պատգամավորը հերքում է իր առնչությունը սպանություններին ու ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ապացույցներ այն մասին, որ այդ օրերին ինքը Կազանում է եղել, ի թիվս այլ պատվիրակությունների անդամների, հետևել ՀԱՊԿ միասնական զորավարժությունների ընթացքին:

Պատգամավորը մի քանի կետ է առանձնացրել, որոնք բոլորը փաստում են՝ ինքը սպանությունների նախորդ, հաջորդ օրերին, ինչպես և դեպքի օրը երկրում չի եղել.

Այսպես՝

«1․ Նոյեմբերի 10-ից 16-ը գործուղված եմ եղել Ռուսաստանի Դաշնություն, որպես ՀՀ ԱԺ ներկայացուցիչ մասնակցելու ՀԱՊԿ-ի զորավարժություններին։

2․ Դեպքի մասնակիցներից որևէ մեկին չեմ ճանաչել։

3․ Դեպքի մասին իմացել եմ հաջորդ օրը, լրատվամիջոցներից։

4․ Սահմանային անցակետում հաշվառված է նոյեմների 10-ից 16-ը իմ ՌԴ-ում գտնվելը (կից անձնագրիս կնիքները)։

5․ Կան բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր, որոնք փաստում են, որ նոյեմների 10-ից 16-ը եղել եմ ՌԴ-ում։

6. ՀԱԿՊ պաշտոնական էջի նոյեմբերի 11-ի հոդվածը ևս ապացուցում է, որ այդ օրը եղել եմ Կազանում»,-գրել է պատգամավորը՝ հրապարակելով ապացույցներ:

Սարգսյանը նաև հայտնել է, որ զրպարտության հիմքով դիմելու է դատարան, քանի որ  լրատվամիջոցը  կեղծ, իրականությանը չհամապատասխանող «փաստացի տվյալների» տարածման միջոցով փորձել է արատավորել իր պատիվն ու արժանապատվությունը։

«Փաստաբանիս հետ մտածում ենք նաև քրական գործ հարուցելու դիմում ներկայացնել։ Դեռ պետք է պարզել, այդ ստերի նպատակը» ,-եզրափակել է պատգամավորը։

Հիշեցնենք, հիշատակված դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 11-ին, Քանաքեռում կրակոցների ու վիճաբանության հետևանքով սպանվել է 4 անձ, այդ թվում՝ Քանաքեռցի Տույ մականվամբ հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանն ու նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանը: Սպանությունների փաստով քրեական գործ է հարուցված, ձերբակալված են նախկին պատգամավորի 3 որդիներն ու ևս մի քանի անձ:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է