Լրահոս 24/7
17.11.2021

Կա լրագրողական մի շերտ՝ բերում է առճակատման, թունավորման․ես նրանց դիտարկում եմ որպես հակառակորդի ներդրած դիվերսանտներ․ Գուրգեն Արսենյան

Կա լրագրողական մի շերտ՝ բերում է առճակատման, թունավորման․ես նրանց դիտարկում եմ որպես հակառակորդի ներդրած դիվերսանտներ․ Գուրգեն Արսենյան

«Հրապարակի» լրագրողի հետ նոյեմբերի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցած տհաճ միջադեպի կապակցությամբ վերհիշեցի անցյալ տարվա դեկտեմբերի վերջին AD TV-ին տված հարցազրույցում ասածս: Առավել ևս նույն կարծիքին եմ հիմա․․․

«Մենք ապրում ենք հասարակության մեջ, սոցիալական էակներ ենք, մարդիկ միմյանց կարիքն ունեն ոչ միայն վերարտադրվելու համար: Տեղեկատվական հոսքը, տեղեկատվական նյութի առկայությունը կարևոր է մարդկանց համար, դա մեծացնում է մեր ճանաչողության սահմանները, հնարավորություն է ընձեռում որոշումներ կայացնել՝ օպերատիվ, տակտիկական կամ ստրատեգիական: Հնարավորություն է ընձեռում փոխադարձ օգնության հասնել, փոխադարձ համագործակցության ռեժիմներ ձևավորել: Տեղեկատվական հոսքերը կարող են լինել չեզոք, դրական կամ տոքսիկ՝ թունավոր:

Թունավոր ինֆորմացիոն հոսքերը հասարակության անդամներին հանում են իրար դեմ, սրում հասարակական պրոբլեմները, փոքր պրոբլեմը դարձնում մեծ պրոբլեմ: Հասարակական անհամաձայնության դրսևորումները, որ կարելի է շատ արագ, արդյունավետ գործիքներով հարթել, դրաձնում են անլուծելի, անհամատեղելի: Տոքսիկ հոսքերի առկայության մեջ լրջագույն դերակատարում ունեն հոսքերի կառավարիչները՝ լրագրողները, մարդիկ, ովքեր մասնակցում են այդ գետի մեջ նավարկությանը: Նրանք են որոշում՝ որ կողմ նավարկել, որ կողմ տանել հոսքերը: Լրագրողները տոքսիկ հոսքերի ազդեցությունը մեղմելու պատասխանատվություն ունեն նաև, որպեսզի սոցիալական խմբերն իրար դեմ չելնեն, որպեսզի մարդիկ իրար կոկորդ չկրծեն:

Դա է նորմալ հասրակության պահանջը: Կա լրագրողական մի շերտ, որը հակառակն է անում, սրում է ամեն ինչ, բերում հակասության, առճակատման, թունավորման: Մարդկանց վերաբերմունքն իրենց երկրի, իրենց իշխանությունների, հարևանների, պետական ինստիտուտների նկատմամբ բերում է տոքսիկ վիճակի: Կարելի է նման դիվերսիա անել թշնամու երկրում, եթե հակառակորդիդ թուլացնելու, ոչնչացնելու խնդիր ունես, որպեսզի հետո բանակի կիրառմամբ, ասենք, չթողնես, որ ինքը միավորվի, ոչնչացնես նրա հասարակությունը: Այն մարդիկ, ովքեր հայ լրագրողներ են և մեր երկրում անում են նույն բանը, ես նրանց դիտարկում եմ որպես մեր հասարակության մեջ հակառակորդի ներդրած դիվերսանտներ,- գրել է ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է