Քաղաքականություն

ԵՄ և ԵԽ գործընկերներս հստակ արձանագրել են, որ երեկվա ռազմական էսկալացիան նախաձեռնել է Ադրբեջանը․ Արման Եղոյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Եղոյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ ԵՄ-ՀՀ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդը, ինչպես նաև Եվրախորհրդարանում Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչեվն ու Ադրբեջանի հարցով զեկուցող Ժելյանա Զովկոն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես․

  • հստակ արձանագրել են, որ երեկվա ռազմական էսկալացիան նախաձեռնել է Ադրբեջանը
  • ևս մեկ անգամ դատապարտել են մայիսի 12-ին Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք ադրբեջանական զորքերի ներխուժումը
  • մտահոգություն են հայտնել տարածաշրջանային ապաշրջափակման պայմանավորվածությունների հնարավոր վիժեցման վերաբերյալ և գրեթե ուղղակիորեն նշել, որ դրա պատասխանատուն Ադրբեջանն է՝ ապաշրջափակման հասկացության չափազանց լայն մեկնաբանմամբ
  • շեշտել են Հայաստանի քաղաքների և գյուղերի միջև ճանապարհներին Ադրբեջանի կողմից ստեղծված խոչընդոտների անթույլատրելիությունը, անկախ նրանից, թե ո՛ր երկրի տարածքով է անցնում ճանապարհի այս կամ այն հատվածը
  • ափսոսանք են հայտնել, որ հակառակ միջազգային հանրության կոչերին և Եվրախորհրդարանի 2021 թ․ մայիսի 20-ի բանաձևին՝ Ադրբեջանում պահվող շատ հայ ռազմագերիներ դեռ չեն վերադարձվել Հայաստան
  • կոչ են արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո վերսկսել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտմանը միտված բանակցությունները»։
Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

11 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

11 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

11 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

11 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

11 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

12 hours ago