

Կառավարությունը հաստատեց 2021-2026 թթ. գործունեության հնգամյա միջոցառումների ծրագիրը:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ ծրագրում ամրագրված են ռազմավարական նպատակները, դրանց հասնելու միջոցառումները, ակնկալվող արդյուքնները, ժամկետներն ու ֆինանսովորման աղբյուրները:
«439 հիմնական նպատակից ու 1276 միջոցառումից բաղկացած ծրագիրը հիմնված է կառավարության հանձնառությունների, այդ թվում, 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի ու քարոզարշավի ընթացքում տրված խոստումների վրա», – ասաց նա:
Փոխվարչապետի խոսքով՝ ներկայացված փաստաթուղթը համահունչ է ինչպես ԵԱՏՄ ռազմավարական ծրագրերի հիմնական դրույթներին, այնպես էլ այլ միջազգային կազմակերպությունների ու դոնորների՝ Հայաստանի համար հաստատված ռազմավարական գործընկերության շրջանակների հետ:
Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ ծրագիրը պետք է դառնա կառավարության հիմնական աշխատանքային պլանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե այս ծրագրի մեջ որևէ նորություն չկա, որովհետև ամեն ինչ քննարկել են նախընտրական շրջանում, կառավարության ծրագրի քննարկման շրջանում:
«Շատ մանրամասներ քննարկելու անհրաժեշտություն չկա, որովհետև կրկնվելու ենք», – նշեց վարչապետը:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…