Աշխարհ

ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկել են տարածաշրջանային մտահոգիչ խնդիրները

Նոյեմբերի 17-ին տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հեռախոսազրույցը։  Սպիտակ տունը հայտնում է, որ քննարկել են գլոբալ խնդիրները։

«Քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հուզող հարցեր»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Բանակցություններն անցել են «անկեղծ և կառուցողական ձևով», հավելել է Սպիտակ տունը։

Ավելի վաղ ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ամենաբարձր մակարդակով շփումներ են նախապատրաստում, որոնց նախապատրաստման շրջանակներում կայացել է Պատրուշևի և Սալիվանի հեռախոսազրույցը։

«Բանակցություններն անցել են կառուցողական ոգով և տեղի են ունեցել ամենաբարձր մակարդակով առաջիկա շփումների նախապատրաստման շրջանակներում»,- հաղորդում է մամուլի ծառայությունը։ ՌԴ Անվտանգության խորհուրդը հայտնել է, որ Նիկոլայ Պատրուշևը և Ջեյք Սալիվանը պայմանավորվել են համատեղ աշխատել ռուս-ամերիկյան հարաբերությունների մթնոլորտի բարելավման և երկու երկրների միջև վստահության բարձրացման ուղղությամբ։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

17 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

17 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

18 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

18 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

18 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

18 hours ago