

Ձմռան շունչն արդեն պտտվում է քաղաքում, մենք էլ փորփրել ենք մեր կինոցանկը՝ առանձնացնելով ամենաջերմ ֆիլմերը, որոնք կարելի է դիտել ցրտաշունչ ձմռանն ընդառաջ:
Miracle on 34th Street, 1994
Սյուզանը միշտ հավատացել է Սանտա Կլաուսի գոյությանը և ամեն տարի սրտատրոփ սպասել նրան ու նրա նվերներին: Յուրաքանչյուր տարի Սյուզանը Կլաուսին նամակ է գրում, և խնդրում,որ վերջինս կատարի նրա անենանվիրական երազանքները: Երբ աղջնակը պատասխան չի ստանում պապիկ Կլաուսից, մայրը խոստովանում է, որ իրականում ոչ մի Սանտա Կլաուս էլ չկա:
Հիասթափված աղջիկը, սակայն շարունակում է Սանտային նամակներ գրել և խնդրել, որ վերջինս գոնե այս տարի կյանքի կոչի նրա երազանքը՝ նրան հայրիկ, եղբայր և նոր տուն նվիրի: Նյու Յորքի խոշոր առևտրի կենտրոններից մեկում Սյուզանն ի զարմանս իրեն հանդիպում է Սանտային և հասկանում, որ գուցե այս տարին տարբերվի մյուս տարիներից…
8 femmes, 2001
Օզոնի գրչին բնորոշ, անսպասելի իրադարձություններով, հանդիսատեսին էկրաններին մինչև վերջին վայրկյանը գամված պահող «8 կին» ֆիլմը լույս է տեսել 2001 թ.: 8 կանայք, 8 կասկածյալ, 8 հնարավոր հանցագործ, 1 ճակատագիր: Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում ֆրանսիական փոքրիկ մի ավանում: Ընտանիքի անդամները հավաքվել են Սուրբծննդյան տոնը նշելու, բայց այս անգամ ամեն բան պլանավորվածի պես չի գնալու: Սուրբ Ծնունդի խառնաշփոթ վիճակը, տան լարված մթնոլորտը ավելի է սրվում, երբ տան տիկնայք իմանում են տան տիրոջ սպանության մասին: Նրանցից յուրաքանչյուրը կասկածյալի դերում է. քույր, երեխա, կին, աղախին: Ո՞վ է մեղավոր:
Groundhog Day, 1993
Ֆիլ Կոնորսը մեծամիտ է և ինքնահավան: Ամեն տարի Ֆիլը մեկնում է Փենսիլվանիա՝ մեկնաբանելու արջամուկի օրվան նվիրված միջոցառումը: Անսպասելի բան է տեղի ունենում սակայն. այժմ Ֆիլի ամեն հաջորդ օրը նման է նախորդին: Նրա կյանքը վերածվել է իսկական մղձավանջի, բայց մյուս կողմից Ֆիլը կարող է ուղղել իր բոլոր սխալները և ավելի բարի դառնալ:
Eternal Sunshine of the Spotless Mind, 2004
Ասում են, որ մարդու ամենավատ թշնամին լավ հիշողությունն է, իսկ ի՞նչ կասեք, եթե օրերից մի օր հնարավոր լինի ձերբազատվել հիշողություններից և կյանքը սկսել նոր էջից:
Ջոելն ու Քլեմենտինան որոշում են սառեցնել իրենց զգացմունքները և ջնջել բոլոր հիշողությունները: Ջոելը, սակայն, դեռ ամբողջությամբ չի մոռացել անցյալը և ինչքան քիչ է նա հիշում, այնքան ավելի շատ է սիրում աղջկան: Հանկարծ նա հասկանում է, որ չի ուզում հրաժարվել իրենց անցյալից և հնարավոր ապագայից և ամեն բան անում է որ վերադարձնի սիրելիին, բայց…
Curly Sue, 1991
Գլխավոր հերոսը՝ Բիլը խարդախ է: Բիլը, սակայն, միայնակ չէ. նրան օգնում է փոքրիկ որբուկ Սյուն, որին Բիլը սովորեցնում է իր «մասնագիտության» բոլոր հնարանքները: Բախտը միշտ չէ, որ ժպտում է, սակայն երբ ժպտում է, այն շատ առատաձեռն է գտնվում: Մի հարուստ կին Բիլին պատահաբար մեքենայի տակ է գցում և Բիլը ձևացնում է, թե վիրավոր է, իսկ կինն ավելորդ աղմուկից ու իրարանցումից խուսափելու նպատակով, Բիլին և փոքրիկին առաջարկում է մի որոշ ժամանակով ապրել իր տանը, որտեղ Բիլը համապատասխան խնամք կստանա:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…