Ներքին Բազմաբերդ համայնքում կառուցվել է ավելի քան 5 կմ երկարությամբ փողոցների գիշերային լուսավորության համակարգ:
Այս մասին հայտնում են Արագածոտնի մարզպետարանից: Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 16 միլիոն դրամ է, որի 9 միլիոն 45 հազար դրամը հատկացրել է պետությունը, ֆինանսավորման մնացած մասը կիրականացվի համայնքի բյուջեից:
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ:














