Լրահոս 24/7
19.11.2021

Պարսից ծոց-Սև ծով տարանցիկ միջանցքի մասնակից երկրները մոտ են համաձայնագրի հաստատմանը. Իրանի դեսպանատունը՝ «Արմենպրես»-ին

Պարսից ծոց-Սև ծով տարանցիկ միջանցքի մասնակից երկրները մոտ են համաձայնագրի հաստատմանը. Իրանի դեսպանատունը՝ «Արմենպրես»-ին

Իրանի նախաձեռնած «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագիրը, որին մասնակցում է նաև Հայաստանը, աստիճանաբար միս ու արյուն է ստանում: Իրագործման դեպքում աշխարհաքաղաքական հավակնություններ ունեցող այս մեծ նախագիծը կարող է Հնդկաստանից մինչև Արևելյան Եվրոպայի երկրներ ձգվող տարանցիկ մեծ ճանապարհ ձևավորել՝ ակտիվացնելով Ասիայի և Եվրոպայի առևտրային կապերը և այդ թվում մեծացնելով Հայաստանի տնտեսական և քաղաքական կշիռը ռեգիոնում: Հայաստանում Իրանի դեսպանատունը հայտնել է, որ «Պարսից ծոց-Սև ծով» տարանցիկ միջանցքի համաձայնագիրը կարող է հաստատվել մասնակից երկրների՝ Սոֆիայում կայանալիք հաջորդ հանդիպման ընթացքում:

Սա միջազգային խոշոր նախագիծ է, որի նպատակը Պարսից ծոցի և Սև ծովի նավահանգիստները տնտեսապես իրար կապելն է: Իրանն այս գաղափարը առաջ է քաշել դեռևս 2016 թվականին: Դեռ այն ժամանակ պաշտոնական Թեհրանը հայտարարել էր, որ ծրագրում ընդգրկված են լինելու Հարավային Կովկասի բոլոր երեք հանրապետությունները, և դեպի Սև ծով տանող տարանցիկ ճանապարհներից մեկը կարող է լինել Հայաստանը: Սակայն մասնակից երկրների ներկայացուցիչների աշխատանքային վերջին հանդիպումներից և տարածաշրջանում վերջին ամիսներին տեղի ունեցած հայտնի զարգացումներից պարզ դարձավ, որ Ադրբեջանը դուրս է մնում նախագծից: Փոխարենը ծրագրին ակտիվորեն մասնակցում է Հայաստանի Հանրապետությունը:

Ինչպես հայտնեցին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունից՝ առայժմ նախաձեռնությանը, Իրանից բացի, մասնակցում են նաև Հայաստանը, Վրաստանը, Հունաստանը և Բուլղարիան: Սակայն նախագծին կարող են միանալ դեպի Պարսից և Օմանի ծոցեր և դեպի Սև ծով ելք ունեցող այլ երկրներ, այդ թվում Արևելքի ամենախոշոր տնտեսություններից մեկը՝ Հնդկաստանը՝ էապես ընդլայնելով Ասիայի և Եվրոպայի միջև առևտրի զարգացմանը նպաստող միջանցքի աշխարհագրությունը:

Հայաստանն էլ իր հերթին կարող է դառնալ իրանական հեռավոր Չաբահար նավահանգստից կամ Բանդեր Աբբասից մինչև Բուլղարիա և Հունաստան ձգվող մեծ ճանապարհի կարևոր կապող օղակներից մեկը առաջին հերթին կառուցվող «Հյուսիս-Հարավ» ճանապարհով: Եվ բարեկամ Իրանը բարձր է գնահատում այս ուղղությամբ Հայաստանի գործադրած ջանքերը:

«Բարեբախտաբար, Հայաստանում նույնպես կառավարությունը լրջորեն հետամուտ է լինում Հայաստանի տարածքում «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցմանը։ Այս ճանապարհը «Պարսից ծոց – Սև ծով» միջանցքում շատ կարևոր կապող օղակ կլինի և զգալիորեն կբարձրացնի հայկական երթուղու գրավչությունը: Թվում է, թե որքան բարեկարգ լինի ցամաքային միջանցքի երթուղին, այնքան մեծ կլինի այլ երկրների պատրաստակամությունը այս երթուղուց օգտվելու, ինչպես նաև ծովային հատվածում մեծ հնարավորություններ ստեղծելու, այդ թվում՝ Սև ծովում բեռնանավերի շահագործման ուղղությամբ», –  հայտնել են Իրանի դիվանագիտական ներկայացուցչությունից:

Դեսպանատունը տեղեկացնում է, որ 2016 թվականին Իրանի կողմից նախաձեռնության մեկնարկը տալուց հետո՝ հինգ տարվա ընթացքում, ձևավորված աշխատանքային խմբի փորձագիտական բանակցությունների հինգ փուլ է տեղի ունեցել Թեհրանում, Սոֆիայում, Թբիլիսիում, կրկին Թեհրանում և վերջինը՝ Երևանում: Ըստ աղբյուրի՝ բանակցությունների 5-րդ փուլին՝ 2021 թ. ապրիլին Երևանում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են առկա ձևաչափով Իրանի և Հայաստանի, իսկ հեռավար ձևաչափով՝ Վրաստանի, Բուլղարիայի և Հունաստանի պատվիրակությունները:

«Այդ հանդիպմանը բացակայում էր Ադրբեջանի Հանրապետությունը», – հավելում է Իրանի դեսպանատունը:

Դեսպանության հաղորդմամբ՝ Երևանում կայացած 5-րդ հանդիպման ընթացքում կողմերը կամք են դրսևորել համաձայնագրի տեքստը վերջնական տեսքի բերելու ուղղությամբ, և կառուցողական պայմանավորվածություններ են ձեռք բերվել նախագծի տեքստում մնացած որոշ կետերի առաջադրանքների վերաբերյալ։

«Անդամ երկրները փորձում են հասնել նրան, որ համաձայնագիրը անդամ երկրների վերջնական հաստատմանը արժանանա Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայանալիք հաջորդ հանդիպման շրջանակում», – փոխանցում է ԻԻՀ դեսպանությունը՝ ընդգծելով, որ «Պարսից ծոց – Սև ծով» տարանցիկ միջանցքը նախատեսված է անդամ երկրների միջև փոխադրումները զարգացնելու և հարաբերական առավելությունները օգտագործելու համար:

Ըստ դեսպանատան՝ այս նախագծի գործարկմամբ Եվրոպայի հետ Ասիայի առևտրային փոխանակումների տեմպերը կավելանան միջանցքի տնտեսական արդյունավետության ու անվտանգության շնորհիվ:

Լրահոս
«Դուռը փակված չէ». միջնորդները շտապում են վերակենդանացնել ԱՄՆ-Իրան բանակցությունները
17:03
«Դուռը փակված չէ». միջնորդները շտապում են վերակենդանացնել ԱՄՆ-Իրան բանակցությունները
Իրանից հետո Իսրայելի հաջորդ թիրախը Թուրքիան է. Ֆիդան
16:52
Իրանից հետո Իսրայելի հաջորդ թիրախը Թուրքիան է. Ֆիդան
Երբ ընդամենը մեկ քայլ էինք հեռու, բախվեցինք առավելապաշտության. Արաղչի
16:28
Երբ ընդամենը մեկ քայլ էինք հեռու, բախվեցինք առավելապաշտության. Արաղչի
Սարոյանը չի կարող ներկայացնել Եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից
16:13
Սարոյանը չի կարող ներկայացնել Եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից
Միայն կարողանում են քանդել, հանձնել, սպառնալ սեփական ժողովրդին, տուգանել ու կալանավորել․ պատգամավոր
15:58
Միայն կարողանում են քանդել, հանձնել, սպառնալ սեփական ժողովրդին, տուգանել ու կալանավորել․ պատգամավոր
Ֆասթ Բանկի հովանավորությամբ տեղի է ունեցել «Zatik Art Fest»-ը
15:51
Ֆասթ Բանկի հովանավորությամբ տեղի է ունեցել «Zatik Art Fest»-ը
Տրանսպորտում չվճարելը պետք է լինի պախարակելի և ամոթալի. Ավինյան
15:33
Տրանսպորտում չվճարելը պետք է լինի պախարակելի և ամոթալի. Ավինյան
Ընտրությունների առաջադրումներն այսօրվանից մեկնարկել են
15:30
Ընտրությունների առաջադրումներն այսօրվանից մեկնարկել են
Թուրքիան ձգտում է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանը․ Ֆիդան
14:59
Թուրքիան ձգտում է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանը․ Ֆիդան
ՀՀ–ն իր առաջ ունի հորիզոններ, որոնք պատմության ընթացքում չի ունեցել. վարչապետ
14:34
ՀՀ–ն իր առաջ ունի հորիզոններ, որոնք պատմության ընթացքում չի ունեցել. վարչապետ
Հույս ունենք՝ Հունգարիայի նոր ղեկավարության հետ շարունակել կոնտակտները. Պեսկով
14:19
Հույս ունենք՝ Հունգարիայի նոր ղեկավարության հետ շարունակել կոնտակտները. Պեսկով
Այս ժողովրդավարական ընտրությունները արտացոլում են հունգար ժողովրդի կամքը․ Փաշինյան
14:08
Այս ժողովրդավարական ընտրությունները արտացոլում են հունգար ժողովրդի կամքը․ Փաշինյան
Ռուբեն Մեհրաբյան. «Զգո՛ւյշ եղեք համեմատությունների հետ. Հունգարիայում հաղթել է իրական ընդդիմությունը»
13:49
Ռուբեն Մեհրաբյան. «Զգո՛ւյշ եղեք համեմատությունների հետ. Հունգարիայում հաղթել է իրական ընդդիմությունը»
Չկա հնարավորություն կամ պետություն, որ կարողանա կազմակերպել 300.000 ադրբեջանցիների վերաբնակեցում ՀՀ-ում. Քոչինյան
13:21
Չկա հնարավորություն կամ պետություն, որ կարողանա կազմակերպել 300.000 ադրբեջանցիների վերաբնակեցում ՀՀ-ում. Քոչինյան
Արևմտյան զենքը կդառնա ռուսական ավար, իսկ Հայաստանը՝ փակ դռների առաջ կանգնած մենակյաց
13:00
Արևմտյան զենքը կդառնա ռուսական ավար, իսկ Հայաստանը՝ փակ դռների առաջ կանգնած մենակյաց