Լրահոս 24/7
19.11.2021

Պնդումը, թե «Օնիրա քլաբը» դատարանում հաղթել է ՊԵԿ-ին, իրականությունը խեղաթյուրող եզրահանգում է. ՊԵԿ ​պարզաբանումը

Պնդումը, թե «Օնիրա քլաբը» դատարանում հաղթել է ՊԵԿ-ին, իրականությունը խեղաթյուրող եզրահանգում է. ՊԵԿ ​պարզաբանումը

Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ մամուլում հրապարակված այն տեղեկատվությունը, ըստ որի՝ «Օնիրա քլաբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը «հասել է ՊԵԿ-ի կողմից մոտ 6 միլիարդ դրամի ակտերի անվավեր ճանաչմանը», ամբողջությամբ չի արտացոլում դատական գործերի ներկայիս ընթացքը։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ընկերության միջև առկա են մի քանի դատական վեճեր, որոնցից մեկն է վերաբերում ստուգման ակտի, իսկ մնացածը վերաբերում են չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին որոշումներին։ Այսպես, չկատարված հարկային պարտավորությունների գանձման որոշումները կայացվել են օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված պարտավորությունների գանձման նպատակով։ Ընդգծենք, որ երեք դատական գործերով ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Օնիրա քլաբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ 2020 թ. օգոստոսի 3-ի, դեկտեմբերի 9-ի և 2021 թ. հունիսի 17-ի հայցադիմումները. հիմքում, ըստ էության, նշվել են վարչական վարույթի ընթացքում թույլ տրված ընթացակարգային նորմերի խախտումները, սակայն ՊԵԿ-ը վարչական դատավարությամբ սահմանված կարգով և ժամկետներում բողոքարկել է դատական ակտերը, որոնցից երկուսն արդեն 2021 թ. մայիսի 26-ին և հուլիսի 21-ին ընդունվել են վարույթ: 

Բացի դրանից՝ ընկերության նկատմամբ 16.09.2020 թվականին կայացված ստուգման ակտի 16-րդ կետով ընկերությանն առաջադրվել է պարտավորություն՝ առանց լիզենզիայի խաղատնային գործունեություն իրականացնելու համար, որն էլ ընկերության կողմից 2020 թ. նոյեմբերի 6-ին վիճարկվել է։ Հարկ է փաստել, որ տուգանքն առաջադրվել է, քանի որ «Օնիրա քլաբը» խաղատնային գործունեությունը ծավալել է 2 տարբեր շինություններում, որոնցից մեկի համար չի ունեցել լիցենզիա։

ՀՀ վարչական դատարանը 2021 թ. հուլիսի 19-ին կայացրած վճռով իրավախախտման այս փաստը չի հերքել, և ընկերության հայցի բավարարման հիմքում նշվել են այլ հիմնավորումներ։ Համաձայն չլինելով ստուգման ակտն անվավեր ճանաչելու դատարանի հիմնավորումներին՝ ՊԵԿ-ը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը 2021 թ. սեպտեմբերի 27-ին ընդունվել է վարույթ։ Հետևաբար հրապարակումներում տեղ գտած պնդումը, թե ««Շանգրի լա» խաղատունը շահագործող «Օնիրա քլաբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը դատարանում հաղթել է ՊԵԿ-ին՝ այդպիսով հասնելով ՊԵԿ-ի կողմից ընդհանուր մոտ 6 միլիարդ դրամի ակտերի անվավեր ճանաչմանը»՝ հապճեպ, իրականությունը խեղաթյուրող եզրահանգում է և չի բխում ՀՀ վարչական դատավարության կարգավորումներից:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է