Լրահոս 24/7
19.11.2021

Կաշառքով ձեռք բերված վարորդական իրավունքի վկայականները ճանաչվում են անվավեր

Կաշառքով ձեռք բերված վարորդական իրավունքի վկայականները ճանաչվում են անվավեր

Կաշառքով ստացված վարորդական իրավունքի վկայականները ճանաչվում են անվավեր: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ  գլխավորդատախազության հանրային կապերի բաժինը, որում ասված է.

«ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 311-րդ հոդվածի 1-ին մասով, 312-րդ հոդվածի 1-ին մասով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 38-311-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ՀՀ ՀՔԾ-ում կատարված քննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Ա.Գ.-ն, իր մտերիմ՝ Գյումրի քաղաքի բնակիչ Ս. Գ.-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ և օժանդակությամբ, սահմանված կարգի խախտմամբ՝ առանց ավտոմեքենա վարելու տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները պատշաճ ստուգելու, 2020թ. փետրվար-մայիս ամիսների ընթացքում ապահովել է կաշառքի դիմաց քաղաքացիներին վարորդական վկայականներ տրամադրելու համար վեց անձից ձևական բնույթ կրող տեսական և գործնական քննությունների ընդունումը, ինչի արդյունքում նրանց տրվել են վարորդական վկայականներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Ա. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել վեց դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, վեց դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և վեց դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

2020թ. սեպտեմբերին որոշում է կայացվել գործից մեղադրյալներ Ա. Գ.-ի և կաշառք տվողներից մեկի մասն առանձնացնելու և մեղադրական եզրակացությամբ ՀՀ գլխավոր դատախազությունից այն Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ուղարկելու մասին, որով դատական քննությունը շարունակվում է:

Քրեական գործով վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով կաշառք տված ևս 6 անձանց, ինչպես նաև պաշտոնատար անձին օժանդակած Ս. Գ.-ին նույնպես առաջադրվել են մեղադրանքներ, որոշում է կայացվել նրանց մասով քրեական գործն անջատելու և 2020թ. սեպտեմբերի 2-ին մեղադրական եզրակացությամբ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ուղարկելու վերաբերյալ:

2021թ. մայիսի 3-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով, ի թիվս այլոց, վերջիններս մեղավոր են ճանաչվել իրենց մեղսագրված արարաքների կատարման մեջ և նրանց նկատմամբ որպես պատիժ է նշանակվել տարբեր չափերի տուգանք:

Հիշյալ դատավճռով դատարանը հաստատված է համարել, որ ՀՀ ոստիկանության ՃՈ Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչին կաշառք տալու արդյունքում, առանց ավտոմեքենա վարելու տեսական գիտելիքների և գործնական հմտությունների պատշաճ ստուգման հիշյալ անձինք ստացել են «B», «C» կարգի վարորդական իրավունքի վկայականներ, իսկ մեկ անձի պարագայում տեսական քննությունը գնահատվել է դրական և վերջինիս հնարավորություն է ընձեռնվել մասնակցելու գործնական քննությանը:

Նկատի ունենալով վերոգրյալը՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից գրություն է հասցեագրվել ՀՀ ոստիկանության պետին՝ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով քննարկման առարկա դարձնել այդ անձանց վարելու իրավունքը դադարեցնելու հարցը:

Արդյունքում, ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության որոշումներով այդ անձանց վարորդական իրավունքի վկայականները, իսկ մեկ անձի դեպքում՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ստանալու տեսական քննության արդյունքներով կազմված արձանագրությունը ճանաչվել է անվավեր:

Նման մոտեցում դրսևորվելու է նաև հետագայում»:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է