Հայաստան
20.11.2021

«Հայաստան. հիշողության թել»․ Իտալական Rai 1 հեռուստաընկերությունը ծավալուն ֆիլմ է պատրաստել Հայաստանի մասին

«Հայաստան. հիշողության թել»․ Իտալական Rai 1 հեռուստաընկերությունը ծավալուն ֆիլմ է պատրաստել Հայաստանի մասին

Իտալական Rai 1 հեռուստաընկերությունը ծավալուն ֆիլմ է պատրաստել Հայաստանի մասին. տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Հայտնի լրագրող Ստեֆանիա Բատիստինիի՝ «Հայաստան. հիշողության թել» վերնագրված ֆիլմը սկսվում է Եռաբլրի կադրերով: Այն անդրադառնում է արցախյան 44-օրյա պատերազմին, դրա պատճառներին ու հետևանքներին, այդ պատերազմում Թուրքիայի դերին, Հայաստանում և Արցախում հետպատերազմյան իրողություններին ու սահմանային իրավիճակին:

Ֆիլմում խոսվում է նաև Հայաստանի և Արցախի քրիստոնեական ժառանգության մասին, նշվում է, որ Հայաստանը, լինելով հնագույն քրիստոնեական քաղաքակրթություն կրող երկիր Կովկասի սրտում, բնական կամուրջ է Արևմուտքի և Արևելքի միջև: Հեղինակն այցելել է Մատենադարան, Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ, հայկական եկեղեցիներ, անդրադարձել պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցված հայկական պատմամշակութային և քրիստոնեական ժառանգության պահպանության խնդիրներին:

Ֆիլմում նա ներկայացրել է նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ իր հարցազրույցները: Նախագահ Սարգսյանը մասնավորապես խոսել է Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված պատերազմի պատճառների, Թուրքիայի ներգրավվածության, հետպատերազմյան իրավիճակի, մարդասիրական խնդիրների և մինչ օրս Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հայ ռազմագերիների մասին:

Ֆիլմում շեշտվում է նաև հնագույն քրիստոնեական արժեքներ կրող երկու բարեկամ երկրների՝ Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցության կարևորությունը, անդրադարձ է կատարվում միջպետական ներկա հարաբերություններին և, այդ համատեքստում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ հոկտեմբերին Իտալիա կատարած առաջին պետական և Վատիկան պաշտոնական այցերին:

Լրահոս
Մանուչարյանների ընտանեկան բիզնեսը՝ հարկային գործի կենտրոնում․ գազալցակայանները փակվել են
16:54
Մանուչարյանների ընտանեկան բիզնեսը՝ հարկային գործի կենտրոնում․ գազալցակայանները փակվել են
ՀՀ-ում օգոստոսին աշխատատեղերի բացարձակ ռեկորդային թիվ է արձանագրվել․ վարչապետ
16:46
ՀՀ-ում օգոստոսին աշխատատեղերի բացարձակ ռեկորդային թիվ է արձանագրվել․ վարչապետ
Հարկ վճարողը պետք է իմանա՝ ինչ է փոխվելու իր կյանքում. նախարար
16:18
Հարկ վճարողը պետք է իմանա՝ ինչ է փոխվելու իր կյանքում. նախարար
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին
15:51
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին
ԱՄՆ-ն «հզոր զինամթերք» չի փոխանցել Ուկրաինային․ Կիևը չունի անհրաժեշտ սարքավորումներ․ Թրամփ
15:33
ԱՄՆ-ն «հզոր զինամթերք» չի փոխանցել Ուկրաինային․ Կիևը չունի անհրաժեշտ սարքավորումներ․ Թրամփ
Հայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր
15:25
Հայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր
Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված նամակները հանձնվեցին ՀՀ կառավարությանը
15:12
Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված նամակները հանձնվեցին ՀՀ կառավարությանը
Լևոն Քոչարյան․ «Հանրային հեռարձակողը պետք է լինի իսկապես հանրային, ոչ թե իշխանական»
14:54
Լևոն Քոչարյան․ «Հանրային հեռարձակողը պետք է լինի իսկապես հանրային, ոչ թե իշխանական»
Հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիը կավարտվի. Արսեն Թորոսյան
14:36
Հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիը կավարտվի. Արսեն Թորոսյան
ԵԽԽՎ զեկույցի հետ կապված բոլոր մտահոգությունները կիսում եմ, առաջարկներն ամենայն խորությամբ կդիտարկենք
14:30
ԵԽԽՎ զեկույցի հետ կապված բոլոր մտահոգությունները կիսում եմ, առաջարկներն ամենայն խորությամբ կդիտարկենք
Մեր նպատակն է ներգրավել այնպիսի ներդրումներ, որոնք արդիականացնում են ձեռնարկությունները. Գևորգ Պապոյան
14:18
Մեր նպատակն է ներգրավել այնպիսի ներդրումներ, որոնք արդիականացնում են ձեռնարկությունները. Գևորգ Պապոյան
Չի բացառվում՝ 100 մեգավատանոց ատոմակայանը ամենատրամաբանական լուծումը լինի. վարչապետ
13:31
Չի բացառվում՝ 100 մեգավատանոց ատոմակայանը ամենատրամաբանական լուծումը լինի. վարչապետ
Ինքը ոչ մեկն է, պետք է հեռանա. Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին
13:11
Ինքը ոչ մեկն է, պետք է հեռանա. Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին
Գազի գնի բարձրացման վերաբերյալ այս պահին որևէ ազդակ չունենք․ Փաշինյան
12:51
Գազի գնի բարձրացման վերաբերյալ այս պահին որևէ ազդակ չունենք․ Փաշինյան
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով․ մահվան նպաստը կստանան միայն անապահովները
12:42
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով․ մահվան նպաստը կստանան միայն անապահովները