Մեկնարկել է Հայկական ակնաբուժության նախագծի և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 17-րդ միջազգային համաժողովը

Ակնաբուժությանը, նեոնատոլոգիային և ներզատաբանությանը նվիրված 17-րդ միջազգային համաժողովը մեկ հարկի տակ է հավաքել շուրջ երեք հարյուր մասնագետի Հայաստանից, ԱՊՀ երկրներից և Կենտրոնական Ասիայից: Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ), առողջապահության նախարարության, Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (ԱՄՆ), Շաքարախտի համաշխարհային հիմնադրամի (Դանիա), Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի, Հայաստանի ակնաբույժների ասոցիացիայի և Մանկական էնդոկրինոլոգների հայկական ասոցիացիայի հետ գործակցությամբ ընդգրկուն ծրագիր էր պատրաստել, որի շրջանակում ներկայացվելու և քննարկվելու է ակնաբուժությանը և հարակից ոլորտներին առնչվող տեղական և միջազգային ժամանակակից փորձը:

Երկօրյա համաժողովի լիագումար նիստին ելույթ են ունեցել Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանեսյանը,  առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի Տեսողության կենտրոնի տնօրեն Թոմաս Լին:

«Ուրախ եմ, որ Հայկական ակնաբուժության նախագիծն իր գործընկերների հետ գրեթե 20 տարի Հայաստանում կազմակերպում է միջազգային համաժողովներ, որոնք մեկ հարկի տակ են հավաքում բազմաթիվ մասնագետների տեղական և համաշխարհային ճանաչում ունեցող տարբեր հիվանդանոցներից և համալսարաններից: Ծրագիրն Աչքի շարժական հիվանդանոցի, մարզային ակնաբուժական կենտրոնների, մանկական կուրության կանխարգելման ազգային ծրագրի և այլ նախաձեռնությունների միջոցով  ոչ միայն նպաստում է Հայաստանում ակնաբուժության զարգացմանը, այլև բերրի հող է ստեղծում առողջապահության այլ ոլորտներում նման ծրագրերի ստեղծման համար»,- նշել է Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր նախագահ Ռոջեր Օհանեսյանը:

«27 տարուց ավելի է, ինչ Հայաստանում գործում է մեր ականավոր հայրենակից և բժիշկ Ռոջեր Օհանեսյանի հիմնադրած «Հայկական ակնաբուժության նախագիծ» կազմակերպությունը: Կատարված տասնյակ հազարավոր հետազոտությունները, ախտորոշիչ ու բուժական միջամտությունները և վիրահատությունները, այդ թվում՝ վիտրեոռետինալ վիրահատությունների ներմուծումը Հայաստան, անգնահատելի մասնագիտական ու տեխնիկական օժանդակություն է, իրականացվել են նաև կրթական միջոցառումներ: Մի խոսքով` անտրտունջ աշխատանք՝ ի փառս մայր Հայրենիքի»,- ընդգծել է առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը:

Համաժողովի լիագումար նիստը նվիրված է Հայկական ակնաբուժության բժիշկ Ռոջեր Օհանեսյանի և գործընկերների կողմից իրականացվող ծրագրի արդյունքների ամփոփմանը, առողջապահական կառավարման համակարգերի՝ մասնավորապես, «Ավետիս» ծրագրի ներկայացմանը, ինչպես նաև Հայաստանում ակնաբուժության ոլորտի վերջին զարգացումներին: Հաջորդող երկու համաժամանակյա թեմատիկ նիստերը  նվիրված են ակնաբուժությանը՝  եղջերաթաղանթի ախտահարումներին և անհասության ռետինոպաթիային, և նեոնատոլոգիայի  ոլորտի զարգացումներին: Քննարկվելու են նաև ընդհանուր ակնաբուժությանը և ներզատաբանությանը վերաբերող հարցեր:

editors

Recent Posts

«Ներուժ 5.0»-ն ամփոփել է արդյունքները. հայտնի են հաղթող ստարտափների անունները

Ամփոփվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը.…

14 hours ago

Չինաստանում ԱԹՍ-ների ցուցադրությունը գրանցվել է ռեկորդների գրքում

Չինաստանում անօդաչու սարքերի ցուցադրությանը միաժամանակ երկինք է բարձրացել 7598 անօդաչու թռչող սարք՝ սահմանելով նոր համաշխարհային…

14 hours ago

Քննարկվել են առողջության պահպանման առաջնային օղակում առկա խնդիրները

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային երկօրյա այցով Սյունիքի մարզում է։ Նա հանդիպումներ է ունեցել…

14 hours ago

Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից

«Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից, տեղեկացնում է Reuters-ը։  Ըստ աղբյուրի՝…

14 hours ago

Նավալնիին բանտում թունավորել են․ The Insider

The Insider-ին հասանելի են դարձել մի շարք պաշտոնական փաստաթղթեր՝ «Բևեռային գայլեր» ուղղիչ գաղութում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ…

14 hours ago

Թրամփը Բայդենին անվանել է «մտավոր հետամնաց»

ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենին անվանել է…

16 hours ago