Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն, ՖԻՖԱ հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Յուրի Ջորկաեֆի և Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Դենիս Ջորկաեֆի հետ հանդիպման ընթացքում քննարկեցինք համագործակցության հնարավորությունները։
Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը՝ հրապարակելով լուսանկար հանդիպումից:
Հիշեցնենք, ֆրանսահայ գործիչ Դենից Ջորկաեֆը Նանտում ՀՀ պատվավոր հյուպատոս է նշանակվել մի քանի օր առաջ:














