««Տեր Պետրոսյանը շատ բարդ հակառակորդ էր, շատ դժվար էր նրա հետ։ Քոչարյանը մեզ համար աստծո պարգև էր։ Իսկ երբ նա Ղարաբաղը հանեց բանակցություններից, մեր ուրախությանը չափ չկար։ Մենք երկար ժամանակ փորձում էինք հասկանալ, թե ինչը կարող էր նման քայլի շարժառիթը լինել»։
Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար Թոֆիկ Զուլֆուգարովն է արել այս հայտարարությունը բեռլինյան մեր բանավեճից առաջ ունեցած անձնական զրույցի ժամանակ։Ես ունեմ սա հրապաևրակավ ասելու նրա համաձայնությունը, էնպես որ, որևէ էթիկայի կանոն չեմ խախտում։ Եթե ինչ-որ մեկն էլ ցանկություն կունենա իմ ասածի հավաստիությունն ստուգելու, կարող է կապ հաստատել պարոն Զուլֆուգարովի հետ»,- գրում է ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Արման Գրիգորյանը։














