Լրահոս 24/7
22.11.2021

«Նորք» ինֆեկցիոնում գրեթե բոլոր մահճակալները զբաղված են․ ԱՆ-ից պարզաբանում են. Factor.am

«Նորք» ինֆեկցիոնում գրեթե բոլոր մահճակալները զբաղված են․ ԱՆ-ից պարզաբանում են. Factor.am

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքում տեսանյութ էր հրապարակել և կից գրել․ «Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը դատարկ է, իսկ հիվանդներին տանում են շրջաններ կամ Ավանի ինֆեկցիոն հիվանդանոց-խայտառակությունը»։

Առողջապահության նախարարության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը, մեկնաբանելով Փոստանջյանի գրառումն ու տեսանյութը, Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ նա իրականում հիվանդասենյակներ չի մտել, իսկ  տեսանյութում «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ի մեկուսարանն է։ ««Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ում հոսպիտալացվում են ոչ միայն քովիդով հիվանդներ, այլև այլ ինֆեկցիոն հիվանդություններ ունեցող քաղաքացիներ․ հիվանդանոցը` շենքային պայմաններով առանձնացված մասնաշենքում նաև քովիդ ծառայություններ է իրականացնում․ 119 սոմատիկ և 24 ռեանիմացիոն մահճակալներ ունի, որոնք այս պահին գրեթե ամբողջությամբ զբաղված են»,- ասաց խոսնակը։

Զարուհի Փոստանջյանի նկարահանած հատվածը մոդուլային մասնաշենքն է, որտեղ ստացիոնար բուժում նախատեսված չէ․ դա, ըստ խոսնակի, նախատեսված է կասկածելի դեպքերի համար՝ այսինքն, երբ քաղաքացու մոտ առկա են կորոնավիրուսի ախտանշաններ, բայց դեռ չունի հաստատված թեստի պատասխան։

«Հատկապես, երբ արտասահմանից գալիս են քաղաքացիները և օդանավակայանում հրաժարվում են թեստ հանձնել՝ այդ մարդկանց տեղափոխում են այդտեղ»,- ընդգծեց Խաչատրյանը։

Զարուհի Փոստանջյանը ևս Հայաստան մուտք գործելիս հրաժարվել է հանձնել ՊՇՌ թեստ, այդ պատճառով նրան տեղափոխել են այդ մեկուսարան, որտեղ էլ նկարահանել է տեսանյութը և ներկայացրել որպես դատարկ հիվանդասենյակ։  Առողջապահության նախարարության խոսնակը հորդորում է բոլոր քաղաքացիներին ենթարկվել ՀՀ մուտքի կանոններին։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է