Բնապահպանություն

Նոյեմբերի 1-12-ը շրջակա միջավայրին հասցվել է 118 537 411 դրամի վնաս. ԲԸՏՄ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2021 թվականի նոյեմբերի 1-12-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ: Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 61 դեպք, որից 55 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 118 537 411  դրամի չափով վնաս, 1 դեպքով նշանակվել է 100 000 դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 20 դեպքով հաշվարկվել է 430 000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 1.420.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։Մասնավորապես`

 Բուսական աշխարհի պահպանության ոլորտ 

Արձանագրվել է 57 դեպք, որից 54-ով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 118 198 230  դրամի չափով վնաս, 1-ով նշանակվել 100 000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 7 դեպքով հաշվարկվել է 405 000  դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 500 000  դրամի չափով վարչական տուգանք:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ 

Նախկինում արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 25000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 250 000  դրամի չափով վարչական տուգանք։ 

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ 

Արձանագրվել է 3 դեպք, որից 1-ով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 339 181 դրամի չափով վնաս։Նախկինում արձանագրված 9 դեպքով նշանակվել է 540 000 դրամի չափով վարչական տուգանք։ 

Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոնների և ռեժիմի խախտում 

Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80000 դրամի չափով վարչական տուգանք։ 

Պետական փորձաքննություններ 

Արձանագրվել է 1 դեպք: Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50000  դրամի չափով վարչական տուգանք։ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 1 գործ (ընդհանուր՝ 103 600 ՀՀ դրամ)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել 1 023 908 դրամ: 

Ստուգումներ և դիտարկումներ 

Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին թվով 10 հանձնարարագիր, որից՝ 6-ը՝ ընդերքօգտագործում,1-ը՝ արտադրություն,2-ը՝ ՓՀԷԿ /1-ը ծրագրային,1-ը՝ անտառտնտեսություն: Նախկինում իրականացված 4 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 1 130 000 ՀՀ դրամի չափով, հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 7 096 579 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 2 հանձնարարական։ Նշված ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից արձակվել է դիտարկում իրականացնելու մասին 3 հրաման:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

6 minutes ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

15 minutes ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

27 minutes ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

35 minutes ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

52 minutes ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

1 hour ago