Լրահոս 24/7
22.11.2021

«Կանաչ մաքսատուն» առարկայի դասավանդմանը նվիրված եռակողմ համագործակցության հուշագիր է կնքվել

«Կանաչ մաքսատուն» առարկայի դասավանդմանը նվիրված եռակողմ համագործակցության հուշագիր է կնքվել

Այսօր շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը համագործակցության հուշագիր են կնքել։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:

Հուշագիրը կնքվել է՝ անհրաժեշտ համարելով եռակողմ համագործակցության կարևորությունը բնապահպանական կրթության ոլորտում և հաշվի առնելով ոլորտում առկա արդի խնդիրները, դրանց ծավալներն ու բնույթը, վերջիններիս վտանգավորության աստիճանը  շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա, ինչպես նաև կարևորելով ոլորտում բազմակողմանի համագործակցությունն ու ներառականությունը:

«Բնապահպանական խնդիրներն իրենց բնույթով անդրսահմանային են, ունեն գլոբալ ազդեցություն, և դրանք հնարավոր է արդյունավետորեն լուծել միմիայն միջազգային համագործակցության և համընդհանուր հանձնառության միջոցով: Այդպիսի համագործակցության հնարավորություն մեզ ընձեռում են բազմակողմանի բնապահպանական համաձայնագրերը։

«Կանաչ Մաքսատուն» նախաձեռնությունը, որպես աննախադեպ ոչ ֆորմալ համագործակցության ձևաչափ, նպատակ է հետապնդում՝ կանխելու շրջակա միջավայրի վրա ազդեցություն ունեցող ապրանքների և նյութերի ապօրինի առևտուրը, ինչպիսիք են օզոնաքայքայիչ նյութերը, թունաքիմիկատները, վտանգավոր թափոնները, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմները, վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակները»,- նշել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը:

Հուշագիրը նպատակ ունի՝

«Կանաչ Մաքսատուն» առարկայի շրջանակներում ոլորտի ապագա մասնագետների գիտելիքների ավելացումը.

Ոլորտի նկատմամբ մասնագիտական հետաքրքրասիրության ավելացումը.

Կրթական ոլորտում բազմակողմանի համագործակցությունների խթանումը.

Համագործակցությամբ կրթական գործընթացի արդյունավետության բարձրացումը.

Կրթական գործընթացի ակտիվացումը:

Հուշագրի ստորագրումից հետո պետական եկամուտների կոմիտեին է հանձնվել գազազնալիզատորներ, որոնք թույլ կտան մաքսային ծառայողներին մաքսատներում ստուգել ներկրվող օզոնաքայքայիչ նյութերի (սառնագենտների) որակի համապատասխանությունը՝ ապօրինի առևտուրը կանխարգելելու նպատակով: Նույն գազաանալիզատորներից մեկ օրինակ տրամադրվել է նաև  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին գործնական պարապմունքներին օգտագործելու նպատակով:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է