Լրահոս 24/7
23.11.2021

Եթե ՌԴ առաջարկները վարչապետի համար ընդունելի են, ուրեմն բխում են մեր շահերից. Անդրանիկ Քոչարյան

Եթե ՌԴ առաջարկները վարչապետի համար ընդունելի են, ուրեմն բխում են մեր շահերից. Անդրանիկ Քոչարյան

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Գեղարքունիքի մարզում երեկ տեղի ունեցած լարվածությանը, ասաց, որ նման լարվածությունները մեզ միշտ ուղեկցելու են մինչև վերջնական խնդիրների լուծումը, որն իրականություն կդառնա այն ժամանակ, երբ մտնենք սահմանագծման ու սահմանազատման փուլ։

«Դրա համար երկրում պետք է ստեղծել ներդաշնակ, կայուն իրավիճակ։ Ինքներդ տեսաք, որ կան ուժեր, որոնք այդ ցանկությունը կամ օրակարգը չունեն»,- նշեց պատգամավորը։

«Երբ գործողություններ են լինում հակառակորդի կողմից, նրանք պետք է իմանան, որ պատասխանը կստանան: Այս անգամ տեղի ունեցան լոկալ բնույթի բավականին խոշոր ռազմական գործողություններ, որի արդյունքում իրենք տեսան, որ ՀՀ զինված ուժերը կռվելու են, և հետագայում նույնպես տեսնելու են»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Ինչ վերաբերում է Բրյուսելում դեկտեմբերի 15-ին սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպմանը, Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ բոլոր բանակցություններից պետք է ինչ-որ ակնկալիք ունենալ:

Անդրադառնալով հարցին՝ ո՞ր թվականի քարտեզներով են իրականացվելու սահմանագծումն ու սահմանազատումը, պատգամավորը նկատեց, որ պետք է գտնել մեզ համար ցանկալի զրոյական կետը:

«Եթե Հայաստանի վարչապետի համար ընդունելի են դեմարկացիայի ու դելիմիտացիայի վերաբերյալ պաշտոնական Մոսկվայի առաջարկները, ուրեմն դրանք բխում են մեր շահերից։ 1920-ականների քարտեզներն ունեն իրավական հիմք, որը մեզ բանակցելու եւ ակնկալիքներ ունենալու հնարավորություն է տալիս։ Շատ հասարակական կառույցներ կան, ասում են՝ բերեք, մեզ հետ համաձայնեցրեք, թե չէ գնում ենք փողոց փակելու։ Ինչ-որ պահից որեւէ բան գաղտնի չի մնալու, բայց ինչ-որ պահի հասնելու պրոցեսում շատ բան լինելու է գաղտնի, գործընթացներն այդպես են»,- ասաց Քոչարյանը:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է