Լրահոս 24/7
23.11.2021

Հայաստանը տեղեկացրել է ՌԴ-ին՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ սկսելու պատրաստակամության մասին

Հայաստանը տեղեկացրել է ՌԴ-ին՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ սկսելու պատրաստակամության մասին

Հայաստանի իշխանությունները հայտնել են Ռուսաստանի Դաշնությանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն առանց նախապայմանների սկսելու պատրաստակամության մասին այն բանից հետո, երբ Մոսկվան հայտարարեց այդ գործընթացին աջակցելու պատրաստակամության մասին։ Այդ մասին այսօր «Տասս»-ին հայտնել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

«Մի շարք միջազգային գործընկերներ, այդ թվում՝ մեր դաշնակից Ռուսաստանը, հայտարարել են, որ պատրաստ են աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Եվ մեր ռուս գործընկերների հետ քննարկումների ժամանակ մենք ասել ենք, որ պատրաստ ենք կարգավորել հարաբերություններն առանց նախապայմանների։ Երբ գործընթացն առաջ ընթանա, մենք, իհարկե, հանրությանը կտեղեկացնենք իրադարձությունների զարգացման մասին»,- ասել է նա։

Հունանյանի խոսքով՝ ՀՀ կառավարության ծրագրում ամրագրված է, որ Հայաստանը միշտ պատրաստ է եղել Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների։ «Միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ այս պահին Թուրքիայի հետ բանակցություններ չկան»,- հավելել է նա։

Լրատվամիջոցը նկատում է՝ չնայած ընդհանուր սահմանին՝ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան։ 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները ստորագրեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման և հարաբերությունների սկզբունքների մասին արձանագրություններ, սակայն այդ փաստաթղթերը կողմերի կողմից չվավերացվին։ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանը հայտարարեց արձանագրությունները չեղարկելու մասին։

Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Թուրքիան օգնություն է ցուցաբերել Ադրբեջանին 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության գոտում ռազմական գործողությունների ժամանակ։ Երևանն ու բազմաթիվ կառույցներ նաև պնդում են, որ Անկարան Մերձավոր Արեւելքից զինյալներ է ուղարկում տարածաշրջան։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է