Մշակույթի ոլորտում ավերմունքի աստիճանը չէի պատկերացնում. Նարինե Թուխիկյան

Փոխնախարար նշանակվելուց հետո Նարինե Թուխիկյանը ներսից է տեսել, թե մշակույթի ոլորտն ինչ վիճակում է ու սարսափել։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Թուխիկյանը նշեց, որ պետք է օրենսդրական փոփոխություններ արվեն՝ նոր օրենքներ գրվեն ու ընդունվեն, մասնավորապես` կինոյի, թատրոնի, թանգարանների մասին։ Բացի այդ, ըստ նրա՝ մշակույթի ոլորտը միշտ էլ կխեղճանա, եթե մեկենասության մասին օրենք չլինի։

«Փոխնախարար նշանակվելուց հետո տեսա, որ մշակույթի ոլորտում կան օբյեկտիվ և սուբյեկտիվ խնդիրներ։ Օբյեկտիվ խնդիրները վերաբերում են օրենսդրական դաշտի կարգավորումներին, ինչն իսպառ բացակայում է։ Իսկ սուբյեկտիվ խնդիրներն էլ առաջացել են, քանի որ մարդիկ մշակույթը ծառայեցրել են իրենց անձնական հարցերը լուծելու համար»,–ասաց նա։

Նրա խոսքով՝ խնդիրների մի մեծ խումբ ծագել է, քանի որ պարզվել է` ահռելի գումարներ են փոշիացվել, այսինքն` ունենալով ֆինանսական միջոցներ, դրանք արդյունավետ չեն ծախսվել։ Թուխիկյանի գնահատմամբ` տարիներ շարունակ դաժանաբար են վերաբերվել մեր մշակութային հարստությանը և ազգային, պետական շահը ստորադասվել է անձնականին։

«Սկզբում շոկի մեջ էի, բայց հետո հասկացա, որ այդ փուլից պետք է դուրս գամ, քանի որ եթե փորձեմ շատ բան հասկանալ` ինչու են արել, ինչ կապակցված հարաբերություններ են եղել, փողն ուր է գնացել, ուրեմն` մենք կխրվենք մի սարսափելի ճահճի մեջ։ Պետք է առաջ գնալ, «պոկվել» այդ փուլից»,–ասաց նա։

Ավելին՝ armeniasputnik.am

editors

Recent Posts

«Ներուժ 5.0»-ն ամփոփել է արդյունքները. հայտնի են հաղթող ստարտափների անունները

Ամփոփվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը.…

14 hours ago

Չինաստանում ԱԹՍ-ների ցուցադրությունը գրանցվել է ռեկորդների գրքում

Չինաստանում անօդաչու սարքերի ցուցադրությանը միաժամանակ երկինք է բարձրացել 7598 անօդաչու թռչող սարք՝ սահմանելով նոր համաշխարհային…

14 hours ago

Քննարկվել են առողջության պահպանման առաջնային օղակում առկա խնդիրները

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային երկօրյա այցով Սյունիքի մարզում է։ Նա հանդիպումներ է ունեցել…

14 hours ago

Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից

«Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից, տեղեկացնում է Reuters-ը։  Ըստ աղբյուրի՝…

14 hours ago

Նավալնիին բանտում թունավորել են․ The Insider

The Insider-ին հասանելի են դարձել մի շարք պաշտոնական փաստաթղթեր՝ «Բևեռային գայլեր» ուղղիչ գաղութում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ…

15 hours ago

Թրամփը Բայդենին անվանել է «մտավոր հետամնաց»

ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենին անվանել է…

17 hours ago