Լրահոս 24/7
23.11.2021

Ադրբեջանի իշխանությունների կողմից հովանավորվող հայատյացությունը վտանգավոր է նաև այլ երկրների համար. Արման Թաթոյան

Ադրբեջանի իշխանությունների կողմից հովանավորվող հայատյացությունը վտանգավոր է նաև այլ երկրների համար. Արման Թաթոյան

Ադրբեջանական իշխանությունների կողմից հովանավորվող հայատյացությունն ամբողջ աշխարհում ապրող երկու ժողովուրդներին թշնամանքի մեջ պահելու նպատակային քաղաքականություն է, որը վտանգում է նաև տվյալ երկրների կայունությունն ու մարդու իրավունքների համակարգը։

Այս մասին ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ԱՄՆ-ում հայկական լրատվամիջոցների հետ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ադրբեջանական այս թշնամանքի, ատելության քաղաքականությունը, որն ունի ինստիտուցիոնալ, խորքային արմատներ, վտանգավոր է նաև այլ երկրների համար, այդ թվում՝ ԱՄՆ-ի: Ասեմ, թե ինչով. այս քաղաքականությունը թշնամանքի մեջ է պահում երկու ժողովուրդներին՝ ամբողջ աշխարհում: Վտանգներ կան հատկապես այն երկրներում, որտեղ հայերն ու ադրբեջանցիներն ապրում են համատեղ, կողք-կողքի: Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանություններն իրենց վարած այս քաղաքականությամբ հանգիստ կարող են տվյալ երկրների կայունությունը խաթարել՝ հիմք դնելով թշնամանքի ու ատելության շարժառիթով կատարվող հանցագործություններին: Այսկերպ Սան Ֆրանցիսկոյում վանդալիզմի են ենթարկվել հայկական եկեղեցին, դպրոցը, իմ աչքով տեսա, թե ինչպես էին դպրոցի վրա նույնիսկ կրակել: Նույն պատկերն ունենք նաև այլ երկրներում՝ Ֆրանսիայում, Ռուսաստանում, Գերմանիայում»,- նշել է Թաթոյանը. «Այս ամենը չի սկսվել վերջին պատերազմով, այն շատ ավելի խորը արմատներ ունի: Դրա օրինակները բազմաթիվ են»,- շեշտել է նա:

Անդրադառնալով 2020 թվականի պատերազմին և դրա հետևանքներին՝ պաշտպանը նկատել է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո մարտահրավերները չեն դադարել.

«Սա ոչ այլ ինչ է, քան՝ շարունակվող պատերազմ: Պատերազմը ոչ միայն ընթացքում արհավիրքներ բերեց, այլ նաև երկարաժամկետ հետևանքներ թողեց: Հայաստանում, Արցախում և ընդհանրապես՝ աշխարհում ապրող մեր ժողովուրդն այդ հետևանքները հենց հիմա էլ զգում է: Սյունիքում, Գեղարքունիքում՝ Հայաստանի գյուղերի անմիջական հարևանությամբ ու ճանապարհներին ներկայում հայտնվել են ադրբեջանական դրոշներ, ցուցանակներ ու անցակետեր»:

Արման Թաթոյանն ընդգծել է՝ այդ երկրի (Ադրբեջանի) իշխանությունները պետք է ենթարկվեն պատասխանատվության՝ լինի քաղաքական, թե քրեական: Խախտումների աղբյուրը, հիմքը միայն այդ կերպ կարող է վերացվել:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է