Կրթություն

Քննարկվել է բժշկության ոլորտում բարձրագույն կրթական ծրագրերի լիցենզավորման պահանջների փոփոխության հարցը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ Վահրամ Դումանյանի հրամանով՝ ստեղծվել է աշխատանքային խումբ` բժշկության ոլորտում բարձրագույն կրթական ծրագրերի լիցենզավորման պարտադիր պահանջների և պայմանների ուսումնասիրության նպատակով:

Աշխատանքային խմբի ղեկավարը նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն է, ընդգրկված են նաև առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության, լիցենզավորման գործակալության, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի, առողջապահության ոլորտի, բժշկական կրթություն իրականացնող բուհերի ներկայացուցիչներ:

Նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարել է խմբի ղեկավար, ԿԳՄՍ նախարարի՝ բարձրագույն կրթության ոլորտը համակարգող տեղակալ Կարեն Թռչունյանը:

Նախարարի տեղակալը նշել է, որ աշխատանքային խումբը եռամսյա ժամկետում պետք է մշակի առաջարկներ` լիցենզավորման պահանջներում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակով:

«Մեր առաջնային խնդիրը բարձրագույն կրթության որակի բարելավումն է: Այդ նպատակով պետք է վերանայենք լիցենզավորման պայմանները, մասնավորապես՝ հստակեցնենք նվազագույն պահանջները: Այս խնդիրն առկա է բոլոր ոլորտային մասնագիտությունների համար, սակայն որոշել ենք գործընթացը սկսել բժշկական մասնագիտություններից` հաշվի առնելով այս ոլորտի առաջնային կարևորությունը: Պետք է հասկանանք՝ ինչպիսի պահանջներ ենք սահմանում, և առավել կարևոր է` որքանով ենք դրանք պահպանում»,- նշել է Կարեն Թռչունյանը:

Նրա խոսքով` բարձրագույն կրթության ոլորտում կուտակված խնդիրներ կան, որոնք համակարգային մոտեցում են պահանջում: Ըստ Կ. Թռչունյանի` ՀՀ բուհերում դիպլոմավորման ցուցանիշը բարձր է, գրեթե 100 տոկոսի է հասնում, մինչդեռ աշխարհում միջին ցուցանիշ է համարվում 70-75 տոկոսը: Սրանից, սակայն, չի հետևում, թե մեր երկրում, օրինակ՝ բժշկական կրթության որակն ավելի բարձր է, քան այլ երկրներում, որոնք ավելի զարգացած առողջապահական համակարգեր ունեն: «Այդ դեպքում պետք է հասկանանք, թե ինչու են մեզ մոտ բոլորը համատարած դիպլոմ ստանում»,- շեշտել է նախարարի տեղակալը` հավելելով, որ լիցենզավորմանը զուգահեռ՝ կկիրառվի նաև հավատարմագրումը` որպես կրթության որակի բարելավման գործիք:

«Մեր խնդիրն է կատարել փոփոխություն` ավելի լավ արդյունք ակնկալելով: Ես սա համարում եմ լուծելի խնդիր»,- ընդգծել է Կարեն Թռչունյանը:

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն էլ փաստել է, որ լիցենզավորման պահանջների վերանայման նախաձեռնությունը ողջունելի է, քանի որ բուժծառայության որակի բարելավման առաջին կարևոր քայլը բժշկական կրթության որակի բարելավումն է:

Քննարկման ընթացքում նշվել է, որ լիցենզավորման պահանջների հիմնական փոփոխությունն առնչվելու է լաբորատոր պայմաններին, տեխնիկական հագեցվածությանն ու մասնագիտական կաբինետների ձևավորմանը: Անդրադարձ է եղել նաև աշխատանքային ձևաչափի հաստատմանը:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

2 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

2 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

2 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

2 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

3 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

3 hours ago