

Նոյեմբերի 23-ին ՀՀ-ում Կամբոջիայի Թագավորության նորանշանակ դեսպան Սեյլա Էատը (նստավայրը՝ Մոսկվա) իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանին:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Շնորհավորելով նշանակման կապակցությամբ` ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին մաղթել է բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպանը նշել է, որ կփորձի առավելագույնս նպաստել երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը: Դեսպան Էատը հայտնել է, որ Կամբոջիայի կառավարությունն արժևորում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը ինչպես միջազգային կազմակերպությունների շրջանակներում, այնպես էլ՝ տնտեսական գործակցության ուղղությամբ:
Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու հնարավորությունները: Երկուստեք կարևորվել է հայ-կամբոջական համագործակցության կոնկրետ ոլորտներն ուղենշելու, ինչպես նաև՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համատեղ աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման խնդրի ուղղությամբ:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…