

Մեկնարկել է համայնքներում համավարակի հետևանքները մեղմելուն ուղղված ծրագրի երկրորդ փուլը: Այդ մասին ասված է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ֆեյսբուքի էջում:
Դրամաշնորհային հիմնադրամին հայտեր կարող են ներկայացնել հետևյալ 23 համայնքները՝ Ալագյազ, Արագածավան, Ծաղկահովիտ, Շողակաթ, Ճամբարակ, Ակունք, Բյուրեղավան, Ջրվեժ, Մեծավան, Սարչապետ, Շնող, Ստեփանավան, Տաշիր, Անի, Գորայք, Քաջարան, Կապան, Տաթև, Տեղ, Բերդ, Դիլիջան, Արենի, Եղեգիս։
Դրամաշնորհներ հատկացվում են 5 հազարից 20 հազար եվրոյի շրջանակում, միջհամայնքային ծրագրերի դեպքում կհատկացվի մինչև 50 հազար եվրո։ Հիմնադրամից ակնկալվող միջոցները պետք է համաֆինանսավորվեն համանքապետարանների կողմից ծրագրի ընդհանուր բյուջեի առնվազն 20%-ի չափով:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը դեկտեմբերի 10-ն է: Ծրագիրն իրականացվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսական օժանդակությամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգմամբ։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…