Apple-ը ժամանակավորապես դադարեցրել է իր արտադրանքի վաճառքը Թուրքիայում՝ երկրի ազգային արժույթի պատմական անկման պատճառով։ Թուրք քաղաքացիները, ովքեր փորձում են առցանց պատվերներ կատարել, բախվում են հայտարարության, որտեղ ասվում է. «Այս ապրանքը ներկայումս հասանելի չէ»: Սոցցանցերի օգտատերերը ենթադրում էին, որ ամերիկյան կորպորացիան շուտով կվերանայի իր ապրանքների գները թուրք սպառողի համար, քանի որ անցած երեքշաբթի լիրան իջավ մեկ դոլարի դիմաց 13,45 լիրա։
Ամերիկյան թվային ընկերությունը հայտարարություն դեռ չի արել իր քայլի վերաբերյալ։














