Լրահոս 24/7
24.11.2021

Դաքքայում կբացվի «Արմաթ» լաբորատորիա

Դաքքայում կբացվի «Արմաթ» լաբորատորիա

Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը տեղի ունեցավ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) Բանգլադեշի գործընկերային պատվիրակության այցը Հայաստան, որը վերաբերում էր մայրաքաղաք Դաքքայում «Արմաթ» աշխատանոցի բացմանը։ Լաբորատորիայի բացումը նախատեսվում է իրականացնել 2022 թվականի գարնանը Դաքքայի Ռազմաօդային դպրոցում՝ DIP (Development Innovation Platform) հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում։

Պատվիրակությունը կազմված էր Բանգլադեշի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գերատեսչության թվով 7 պաշտոնյաների թիմից (Ինֆորմացիոն տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության նախարարություն) և DIP  (Development Innovation Platform) հիմնադրամի 3 ներկայացուցչից:

ԱՏՁՄ գործընկերներն այցելեցին «Արմաթ» լաբորատորիաներ Երևանում և մարզերում, ինչպես նաև Դիլիջանում հանդիպեցին «Արմաթն օդում» ԱԹՍ աշխատանոցի սաներին։ Հյուրերը վստահություն հայտնեցին, որ աշխատանոցի բացումը Դաքքայում մեծապես կնպաստի պատանիների մասնագիտական կողմնորոշմանը։

«Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության պետական ու հասարակական ոլորտի ներկայացուցիչների այցի նպատակը  Հայաստանում ստեղծված կրթական նախագծի դրական փորձի ու կիրառելի արդյունքի փոխանցումն ու կիրարկման իրագործելության բացահայտումն էր։ Այցերը դպրոցներ ու լաբորատորիաներ օգնեցին որոշում կայացնողներին ընդհանրական պատկերացում կազմել «Արմաթի» բովանդակության և նախագծի իրականացման շուրջ։ Բանգլադեշի ներկայացուցիչները մատնանշեցին, որ կներկայացնեն «Արմաթն» իրենց Բարձր տեխնոլոգիաների ոլորտի գերատեսչությանը (High Tech Park Authority) և հետամուտ կլինեն «Արմաթը» Բանգլադեշի Հանրապետությունում ներդնելու հարցում», – նշեց ԱՏՁՄ կրթական ծրագրերի տնօրեն Շամամ Գևորգյանը։

Որոշում կայացվեց, որ բանգլադեշցի երկու խմբավարները, Դաքքայում աշխատանոցի բացումից առաջ, այցելեն Հայաստան՝ «Արմաթի» մեթոդոլոգիայի վերաբերյալ համապատասխան վերապատրաստումներն անցնելու և աշխատանքային գիտելիքներ ձեռք բերելու նպատակով։ Մոտ ապագայում կդիտարկվի Բանգլադեշի այլ վայրերում «Արմաթ» աշխատանոցների բացման հեռանկարը։

ԱՏՁՄ-ն մեկնարկել է հայկական կրթական մոդելն արտահանելու գործընթացը տարիներ առաջ՝ գրանցելով գործնական հաջողություններ և բացելով «Արմաթ» աշխատանոցներ նախ Հնդկաստանում, ապա այժմ՝ Բանգլադեշում։ Վերջինիս պատվիրակությունը Հայաստան էր այցելել դեռ 2019 թվականին՝ «ԴիջիԹեք» ամենամյա ցուցահանդեսի օրերին, երբ Եթովպիայի, Աֆղանստանի և Մարոկկոյի իրենց գործընկերների հետ հյուրընկալվեցին Ագարակի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում։ Այնտեղ նրանք ծանոթացան ծրագրի առանձնահատկություններին, գրանցած հաջողություններին և արմաթցիների աշխատանքներին։

Հիշեցնենք, որ ներկա պահին գործում է 600 «Արմաթ» աշխատանոց Հայաստանում (ներառյալ՝ Արցախը), Հնդկաստանում և Վրաստանում։ Շուրջ 15000 երեխա ներգրավված է «Արմաթ» ԻԼ նախագծերում։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է