Լրահոս 24/7

Երբ ինքդ չես հարգում քո իսկ պետության սիմվոլը, ապա չես կարող հարգանք պահանջել կամ գոնե ակնկալել ուրիշից. Տարոն Չախոյան

«Ասուլիսի ժամանակ վարչապետը հայտնեց, որ իր վարչապետության տարիների ամենածանր հարվածը եղել է այն, որ դրոշը գետնին գցած պաշտոնյային աշխատանքից հեռացրել է, ու Հայաստանում վիրտուալ բունտ է սկսվել դրա դեմ:

Վարչապետի այս հայտարարությունից հետո հայտնի շրջանակների կողմից շահարկվեց այն թեզը, թե արդյո՞ք «ավելի ծանր հարված չէր, երբ մեր դրոշները ոտնատակ արվեցին թշնամու կողմից»։

Ստացվում է, որ այս մարդկանց համար «հայկական դրոշը ոտատակ տվող» իրենց իսկ նշած «թշնամին» և դրոշը անարգող հայ պաշտոնյան նույն հարթության մեջ են։

Թերևս, պետք է արձանագրենք, որ ցավոք ոմանց համար անհասկանալի է բարոյահոգեբանական այն մեծ խնդիրը, որ անընդունելի է պաշտոնյայի կողմից անարգանքը պետության նշանը համարվող դրոշի հանդեպ, որովհետև երբ ինքդ չես հարգում քո իսկ պետության սիմվոլը, ապա չես կարող հարգանք պահանջել կամ գոնե ակնկալել ուրիշից։

Կամ միգուցե ԲՀԿ նախկին և «Հայաստան» դաշինքի ներկայիս պատգամավորի համար նորմալ է, երբ պաշտոնյայի կողմից արհամարհվում է հայկական դրոշը։ Կարելի է ենթադրել, որ իր քաղաքական առաջնորդների կողմից է նման վերաբերմունք նկատել ՀՀ դրոշի նկատմամբ»,- գրում է Տարոն Չախոյանը։

Թիվ 1

Recent Posts

Թուրքիայում Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…

20 minutes ago

Նոր պատերազմը կանխելու իմ տեսլականը. Էդմոն Մարուքյան

https://youtube.com/watch?v=y-d4XZLOIJ8&si=eGPLcpRZXx2WKvVU

30 minutes ago

ՄԱԿ-ի խաղաղապահների տարբերակը չի դիտարկվում

ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…

49 minutes ago

Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit

Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…

1 hour ago

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…

1 hour ago

Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…

2 hours ago