Լրահոս 24/7
25.11.2021

«Զենքի» եւ «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ են սպասվում. ոլորտն ավելի խիստ կվերահսկվի

«Զենքի» եւ «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ են սպասվում. ոլորտն ավելի խիստ կվերահսկվի

ՀՀ կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Զենքի մասին» եւ «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը: Առաջարկը ներկայացրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերական նախարարությունը:

Ակնկալվում է, որ փոփոխությունների արդյունքում ռազմարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) գործունեության սուբյեկտները կլիցենզավորվեն, եւ լիցենզավորող մարմինը կկարողանա նրանց նկատմամբ պարտադիր վերահսկողություն իրականացնել՝ ապահովելով արտադրության լիակատար անվտանգությունը, արտադրության ընթացքի նկատմամբ հսկողությունն ու արտադրանքի համապատասխան որակը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ փոփոխությունները մի քանի կարեւոր հարց են լուծելու՝ լիցենզավորումն ու վերահսկողությունը խստացնելով՝ ոլորտն ավելի լուրջ ուշադրության տակ է հայտնվելու, իսկ բյուջեի տարեկան եկամուտը ավելանալու է շուրջ 20 մլն դրամով:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերական նախարարությունն առաջարկը հիմնավորում է այսպես․ «Զենքի մասին» օրենքը կարգավորում է Հայաստանում քաղաքացիական, ծառայողական, ինչպես նաև ձեռքի մարտական հրաձգային եւ մարտական սառը զենքի շրջանառության ժամանակ ծագող հարաբերությունները: Սակայն ռազմարդյունաբերական համալիրի ոչ բոլոր սուբյեկտներն են զենք արտադրում, ինչի պատճառով ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտների լիցենզավորումը կիսատ է մնում: Իսկ սա թույլ չի տալիս լիազոր մարմնի կողմից պատշաճ վերահսկել ռազմարդյունաբերական համալիրի սուբյեկտներին»:

Նախագծերում ներառվում է նոր «ռազմական նշանակության ապրանքների արտադրություն» հասկացությունը, որի արդյունքում տարանջատվում են քաղաքացիական եւ ծառայողական զենքի արտադրության ու ռազմական նշանակության ապրանքների արտադրության լիցենզավորման գործառույթները:

ԲՏԱ նախարարությունն առաջարկում է «Զենքի մասին» ՀՀ օրենքում «ձեռքի մարտական հրաձգային եւ մարտական սառը զենքի» բառերը փոխարինել «ռազմական նշանակության ապրանքների» բառերով: Իսկ «Լիցենզավորման մասին» օրենքում, որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, առաջարկվում է ռազմական նշանակության ապրանքների արտադրության լիցենզավորման գործունեության իրականացման թույլտվություն:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները մատնանշել են հետեւյալ կերպ, որ ներկայումս ռազմարդյունաբերության ոլորտում լիցենզավորված են միայն այն սուբյեկտները, որոնք զենք են արտադրում։ Իսկ ոլորտի մյուս սուբյեկտները դուրս են մնում լիցենզավորումից, ըստ այդմ՝ նաեւ վերահսկողությունից։  

Հանրային քննարկման դրված նախագծով Կառավարությունն ակնկալում է, որ բացի զենք արտադրող սուբյեկտներից, կլիցենզավորվեն նաեւ ռազմական նշանակության այլ ապրանքներ արտադրողները։ Սակայն թե ինչպե՞ս ու ի՞նչ ընթացակարգով դա կարվի, չի մանրամասնվում: Ի դեպ, զենքի արտադրության այս կարգավորումները Կառավարության՝ «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» նախագծի մեջ են դիտարկվում եւ Կառավարության 2021-2026 թվականների ծրագրերում են:  

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերական նախարարությունն առաջարկում է որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ դիտարկել ռազմական նշանակության ապրանքները եւս։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերական նախարարությունից մեզ հայտնեցին՝ հիմնական փոփոխությունն օրենքի տերմինալոգիայում են արվում՝ հետագայում այն ավելի ճկուն կիրառելու համար: «Քանի որ զենքի մասին օրենքում բացակայում է «ռազմական նշանակության ապրանքների արտադրություն» հասկացությունը, զուտ դա է ավելացվում, հետագայում ավելի ճկուն կիրառելու համար»,- նկատեց նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մովսիսյանը:

Իսկ այն, թե նախկինում առանց ռազմական տերմինալոգիայի կիրառման ի՞նչ խնդիրներ էին առաջանում, որոնք այս նախագծով լուծվելու են, մեզ չհաջողվեց պատասխան ստանալ: Իսկ ինչ վերաբերում է «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, խոսնակը նշեց՝ այն հիմնականում ներկրման եւ արտահանման հետ է կապված, առանձին անհատների վրա չի ազդելու:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է