Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը Լոս Անջելեսի եկեղեցիներից մեկում Գոհաբանության օրվա առթիվ կազմակերպված ամենամյա միջոցառման ժամանակ հրապարակավ ներողություն է խնդրել նախկին կնոջից՝ Քիմ Քարդաշյանից, որը փետրվարին դիմել էր ամուսնալուծության համար։
«Աստված ցանկանում է՝ դուք տեսնեք, որ ամեն ինչում կարելի է մեղքը քավել։ Եվ որ բոլոր հարաբերությունները, որոնք մենք ստեղծել ենք, որոնցում սխալներ ենք արել, որոնցում ես սխալներ եմ արել: Ես հրապարակային արել եմ այն, ինչն աընդունելի է ամուսնու համար, բայց ես այստեղ եմ, որ ամեն ինչ փոխեմ»,- ասել է Ուեսթը։ Ռեփերի ելույթի տեսագրությունը հրապարակվել է թվիթերյան իր էջում։
Իսկ բոլորովին վերջերս Drink Champs ծրագրում ռեփերը խոստովանել էր, որ ցանկանում է վերադարձնել կնոջն ու երեխաներին։ Նշենք, որ զույգի ամուսնալուծության գործընթացը դեռ ավարտված չէ։
Միեւնույն ժամանակ պապարացիները ավելի ու ավելի հաճախ են Քարդաշյանին տեսնում դերասան եւ կատակերգու Փիթ Դեւիդսոնի հետ: Հիշեցնենք՝ Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթի հետ յոթ տարվա ամուսնությունից հետո 2020 թվականի փետրվարին ապահարզանի դիմեց։
Ամերիկացի ձեռնարկատեր և Neuralink նեյրոտեխնոլոգիական ընկերության ղեկավար Իլոն Մասկը հաստատել է, որ այս տարի նախատեսվում…
«Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր առաջնության 5-րդ տուրում սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթել է «Ֆիլադելֆիա…
Ռուսաստանը կտրականապես դեմ է Կիևին զենք մատակարարող երկրներից Ուկրաինա խաղաղապահ ուժերի տեղակայմանը։ Այս մասին հայտնում…
Գյումրու ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Հարգելի՛ գյումրեցիներ, սիրելի՛ համաքաղաքացիներ, շնորհակալ…
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը աջակցել է Կանադային Դոնալդ Թրամփի հետ առճակատման հարցում՝ մաքսային սակագների և…
Արդյոք Հայաստանը նախատեսո՞ւմ է տարեկան անդամավճարները վճարել ՀԱՊԿ բյուջե։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ…