Նոյեմբերի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Արթիկի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Սպիտակի ոլորանները բեռնատար տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ Արագածի, Ճամբարակի, Սևանի, Սիսիանի տարածաշրջաններում, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում և Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։
Թալինի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: