

Համաշխարհային հեղինակություն վայելող միջազգային ավիացիոն «Simple Flying» պորտալը հայաստանյան նորաստեղծ «Flyone Armenia» ավիաընկերությունը ներկայացրել է որպես շաբաթվա ստարտափ։ Հոդվածում անդրադարձ է կատարվել ավիաընկերության ստեղծման պատմությանը, ներկայացվել՝ առաջիկայում սպասվող չվերթները:
«Իր պատմությամբ՝ FLYONE Armenia-ն Հայաստանի ամենաերիտասարդ ավիաընկերությունն է։ Ընդ որում այն եզակիներից է, որն իր գործունեությունը սկսել է համավարակի պայմաններում՝ 2021թ-ին…. Ավիաընկերության ստեղծման համար ներդրվել է 60 միլիոն եվրո, ստեղծվել է 135 աշխատատեղ, ինչը նշանակալից թիվ է պետության համար և հզոր ազդակ՝ զարգացնելու երկրի ավիացիոն հավակնոտ ոլորտը»,- գրում է պորտալը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Flyone Armenia» ավիաընկերությունն առաջիկայում կսկսի իր չվերթերը 8 ուղղություններով: Ընկերությունը հայտնել է այդ ուղղություններով մատչելի ավիատոմսերի վաճառքը սկսելու մասին: Առաջին չվերթը կիրականացվի դեկտեմբերի 15-ին դեպի Մոսկվա՝ «Վնուկովո» միջազգային օդանավակայան: Տոմսերի գները կսկսվեն 39 եվրոյից, իսկ «Flyone club»-ի անդամների համար՝ 34 եվրոյից։
Նախատեսված են թռիչքներ Երևան-Լիոն, Երևան-Թեհրան, Երևան-Թել Ավիվ, Երևան-Կրասնոդար և այլ ուղղություններով:
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…